Ֆինանսական

USD BUY - 387.00+0.50 USD SELL - 390.00+1.00
EUR BUY - 407.00+0.00 EUR SELL - 411.00-1.00
OIL:  BRENT - 72.17+0.32 WTI - 68.33+0.46
COMEX:  GOLD - 2572.40+0.24 SILVER - 30.57+1.09
COMEX:  PLATINUM - 946.10+0.79
LME:  ALUMINIUM - 2530.50-1.27 COPPER - 9047.00-1.04
LME:  NICKEL - 15730.00-1.05 TIN - 29663.00-1.80
LME:  LEAD - 2008.50-0.77 ZINC - 2981.00+1.46
FOREX:  USD/JPY - 156.47+0.30 EUR/GBP - 1.0544-0.02
FOREX:  EUR/USD - 1.0544-0.02 GBP/USD - 1.2678-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43750.86-0.47 NASDAQ - 19107.65-0.64
STOCKS US: S&P 500 - 5949.17-0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 38535.70-0.48 TOPIX - 2701.22-0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 19435.81-1.96 SSEC - 3379.84-1.73
STOCKS EUR:  FTSE100 - 8071.19+0.51 CAC40 - 7311.80+1.32
STOCKS EUR:  DAX - 19263.70+1.37
14/11/2024  CBA:  USD - 387.64-0.01 GBP - 489.94-3.96
14/11/2024  CBA:  EURO - 407.41-4.08
14/11/2024  CBA:  GOLD - 32388.00-101.79 SILVER - 385.23+6.29
ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՐԱՆՑԵԼ ԵՆՔ ԱՌԱՋԸՆԹԱՑ
04/07/2012 10:54
Կիսվել

ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՐԱՆՑԵԼ ԵՆՔ ԱՌԱՋԸՆԹԱՑ

Համաշխարհային բանկը (ՀԲ) ՀՀ կենտրոնական բանկի հետ համատեղ կազմակերպել էր աշխատանքային քննարկում՝ նվիրված Հայաստանում սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական գրագիտության խնդիրներին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ քննարկման շրջանակներում ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, նշել է, որ աշխարհում վերջերս քննարկումներ են ընթանում ֆինանսական համակարգում սպառողների շահերի պաշտպանության հարցերի վերաբերյալ, որոնցում կարևորվում է սպառողների իրազեկվածության բարձրացումը: Նա ասել է, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը 2007թ.ից ձեռնամուխ է  եղել այդ ուղղությամբ մի շարք միջոցառումների իրականացմանը, մասնավորապես` ԿԲում ստեղծվել է Սպառողների շահերի պաշտպանության և շուկայի վարվելակերպի բաժինը, հիմնադրվել է Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը:

Նա տեղեկացրել է, որ Կենտրոնական բանկի կողմից մշակվում է ֆինանսական կրթման ազգային ռազմավարություն, որը միավորելով բոլոր շահագրգիռ կողմերի ջանքերը, նպաստելու է ֆինանսական կրթման ոլորտում իրականացվող միջոցառումների արդյունավետության բարձրացմանը:

Համաշխարհային բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական գրագիտության գլոբալ ծրագրի ղեկավար Սյուզան Ռութլեջը, ներկայացնելով ուսումնասիրությունը, նշել է, որ նախնական արդյունքների համաձայն` ֆինանսական ծառայություններ սպառողների շահերի պաշտպանության ոլորտում Հայաստանը գրանցել է մեծ առաջընթաց: Սակայն դրա հետ մեկտեղ, ֆինանսական ծառայություններ սպառողների  շահերի պաշտպանության  կատարելագործման ուղղությամբ դեռևս աշխատանքների կարիք կա:    

Նա կարևորել է սպառողների իրազեկվածության մակարդակի բարձրացումը, ինչպես նաև շեշտել, որ առանձնակի ուշադրության են արժանի հանրությանը ֆինանսական ծառայությունների ներկայացման ձևն ու ֆինանսական ծառայության վաճառքի գործընթացները, որպեսզի սպառողները գիտակցեն, թե ինչ պարտավորություններ են ստանձնում ֆինանսական պայմանագրեր կնքելիս:

14/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.64
-0.01
Եվրո (EUR)
407.41
-4.08
Ռուբլի (RUR)
3.90
-0.04
Լարի (GEL)
141.78
-0.16
32388.00
-101.79
Արծաթ
385.23
+6.29