ԵՐԿՈՒ ՇԱԲԱԹՈՒՄ ՀՀ ԲԱՆԿԵՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԵՆ 51 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԵՎ 79 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ
Երկու շաբաթվա ընթացքում` հունիսի 25-ից հուլիսի 8-ն ընկած ժամանակահատվածում, հայաստանյան բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 51.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 79.3 մլն ԱՄՆ դոլար:
Նշենք, որ հունիսի 18-24-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել էր 31 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 43.7 մլն ԱՄՆ դոլար: