ԿԱՅԱՑԵԼ Է ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, կայացել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ նիստի շրջանակներում ԿԲ խորհուրդը փոփոխություններ և լրացումներ է կատարել «Հարկադիր կատարողի կողմից պարտապանի բանկային հաշիվներում և ավանդներում պարտապանի ունեցած դրամական միջոցների վրա արգելանք դնելու նպատակով բանկերին ուղարկվող էլեկտրոնային հաղորդագրությունների ձևերը սահմանելու մասին» որոշման մեջ մասին:
Միևնույն ժամանակ, խորհուրդը «Մոբի Դրամ» դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող ՓԲԸ-ին «Անելիք» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն է տրամադրել:
«ՊԵՏՐՈՍ-94ե ՍՊԸ-ն ստացել է արտարժույթի առուվաճառքի լիցենզիա, վերաձևակերպվել է անհատ ձեռնարկատեր Կարինե Առաքելյան փոխանակման կետի արտարժույթի առուվաճառքի թիվ 238 լիցենզիան: