Ֆինանսական

USD BUY - 381.00+0.00 USD SELL - 383.00+0.00
EUR BUY - 446.00+0.00 EUR SELL - 449.00+0.00
OIL:  BRENT - 62.26-0.03 WTI - 58.38+0.05
COMEX:  GOLD - 4502.00+0.48 SILVER - 74.20+4.46
COMEX:  PLATINUM - 2402.40+6.88
LME:  ALUMINIUM - 2960.50+0.73 COPPER - 12162.50+0.85
LME:  NICKEL - 15786.00+0.30 TIN - 42815.00+0.05
LME:  LEAD - 1994.50+0.61 ZINC - 3090.50-0.10
FOREX:  USD/JPY - 156.22+0.33 EUR/GBP - 1.1784+0.09
FOREX:  EUR/USD - 1.1784+0.09 GBP/USD - 1.3504-0.10
STOCKS RUS:  RTSI - 1097.79+0.49
STOCKS US: DOW JONES - 48731.16+0.00 NASDAQ - 23613.31+0.00
STOCKS US: S&P 500 - 6932.05+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 50750.39+0.68 TOPIX - 3423.06+0.15
STOCKS CHINA:  HANG SENG - 25818.93+0.00 SSEC - 3963.68+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 9870.68+0.00 CAC40 - 8103.58+0.00
STOCKS EUR:  DAX - 24340.06+0.00
26/12/2025  CBA:  USD - 381.47-0.04 GBP - 514.56-1.05
26/12/2025  CBA:  EURO - 449.14-0.89
26/12/2025  CBA:  GOLD - 54570-6 SILVER - 885.25-0.1
«ԼՈՒՅՍ» հիմնադրամ, Պետական բյուջեի հիմքում դրված հարկեր/ՀՆԱ հարաբերակցության էական բարելավումը ռիսկեր է պարունակում
07/12/2023 18:42
Կիսվել

«ԼՈՒՅՍ» հիմնադրամ, Պետական բյուջեի հիմքում դրված հարկեր/ՀՆԱ հարաբերակցության էական բարելավումը ռիսկեր է պարունակում

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ 2024թ. պետական բյուջեն։

Պետական բյուջեն իրենից ներկայացնում է կառավարության ֆինանսական պլանը առաջիկա տարվա համար, որտեղ ներառվում է տեղեկատվություն այն մասին, թե ինչ ծրագրեր են ֆինանսավորվելու, և որոնք են լինելու պետական եկամուտների և բյուջետային մուտքերի աղբյուրները: Բնականաբար, բյուջեի հիմքում ընկած է տնտեսական իրավիճակից բխող հնարավորությունների շրջանակը (եկամուտները), ինչպես նաև կառավարության ստանձնած պարտավորությունները և ծրագրային առաջնահերթությունները:

ՀՀ 2024թ. պետական բյուջեի վերլուծությունը ցույց է տալիս, որ.

  • 2023թ. տնտեսական աճը, կրելով նախորդ տարվա դրական գործոնների ազդեցությունները, շարունակում է մնալ բարձր, սակայն ունի դանդաղման միտում: Տարեսկզբին տնտեսական աճը բավական բարձր էր, սակայն տարվա երկրորդ կեսին՝ հունիս-հուլիս ամիսներից սկսած տնտեսական ակտիվության աճի տեմպը դանդաղել է՝ գտնվելով 6%-ի շուրջ մակարդակում: Եթե աճի տեմպի դանդաղումը շարունակվի, ապա 2024թ. կարող է վտանգվել կառավարության 7% թիրախի ապահովումը, ինչն էլ կհանգեցնի բյուջեի կատարման դժվարությունների, քանի որ կնվազեն նաև հարկային եկամուտները: Բացի կառավարությունից, այլ կառույցների կանխատեսումները 2024թ. համար տնտեսական աճի վերաբերյալ 7%-ից ցածր տիրույթում են, ինչը որոշակի ռիսկերի մասին է մատնանշում: Այնուամենայնիվ, պետք է նշել, որ բյուջեի ուղերձում այս մասին ևս նշվում է, և նախատեսվել է պահուստային ֆոնդում որոշակի ռեսուրսի պահպանում՝ տնտեսական աճի թիրախի չապահովման դեպքում ծախսերի կրճատման հնարավորություն ունենալու համար:
  • 2024թ. բյուջեում առկա չեն տնտեսական աճի թիրախի ապահովման համար անհրաժեշտ ներդրումների և արտահանման ծավալների ապահովմանն ուղղված միջոցառումներ: Ինչպես վերևում նշվեց, 2024թ. բյուջեն հիմնված է 7% տնտեսական աճի թիրախի վրա, սակայն, կանխատեսումները հուշում են, որ աճը կարող է լինել 5.6%-ի չափ: Հետևաբար 7%-ին հասնելու համար անհրաժեշտ է ապահովել լրացուցիչ մասնավոր ներդրումների և արտահանման ծավալների աճ: Սակայն, բյուջեի ծախսերի ծրագրերի հատվածում ներդրումների և արտահանման խթանմանն ուղղված հստակ միջոցառումներ ներկայացված չեն, որոնք կբացահայտեին, թե որքանով հնարավոր կլինի հաջորդ տարի նպաստել ներդրումների և արտահանման աճին: Ծրագրերի մասին ոչ ամբողջական տեղեկատվության առկայությունը ներդրումների և արտահանման անհրաժեշտ չափով աճի հավանականությունը բավական անորոշ է դարձնում՝ հարցականի տակ դնելով նաև թիրախային տնտեսական աճի ապահովումը:
  • Բյուջեի հիմքում դրված է հարկեր/ՀՆԱ հարաբերակցության էական բարելավում, որի իրագործումն էական դժվարություններ, հետևաբար նաև ռիսկեր է պարունակում: 2023թ. հարկեր/ՀՆԱ-ն պետք է բարելավվի շուրջ 1.0 տոկոսային կետով, իսկ հաջորդ տարի՝ ևս 0.75 տոկոսային կետով: Ընդ որում, բավական մեծ շեշտադրում է առկա վարչարարության բարելավման վրա, որն ավելի անորոշ և ռիսկային է: ՀՀ պատմության ընթացքում, երկու տարվա մեջ 1.75 տոկոսային կետով հարկեր/ՀՆԱ-ի բարելավում դեռևս տեղի չի ունեցել: Չնայած նրան, որ նախատեսվում են նաև հարկերի բարձրացմանն ուղղված օրենսդրական փոփոխություններ, այնուամենայնիվ դրանք այդքան մեծ ազդեցություն չեն ունենա հարկեր/ՀՆԱ հարաբերակցության վրա: Հետևաբար, այս մասով ևս պետք է նախատեսել որոշակի պահուստային «բարձիկներ» հարկերի հնարավոր թերհավաքագրման պայմաններում հարկաբյուջետային կայունության ապահովման համար:
  • 2024թ. պետական բյուջեով և՛ եկամուտների, և՛ ծախսերի գծով նախատեսված են էական աճեր: 2024թ. եկամուտների գծով կանխատեսվում է շուրջ 13.1%, իսկ ծախսերի գծով՝ 20.8% աճ: Ծախսերի գծով աճը ներառում է նաև Արցախից բռնի տեղահանված բնակչության աջակցության գումարները, որոնց ծավալը կազմում է շուրջ 109.2 մլրդ դրամ: Վերջինից 47.3 մլրդ դրամն արդեն իսկ ընդունված ծրագրերի համար է նախատեսված, իսկ մնացած մասը՝ 61.9 մլրդ դրամը, տեղափոխվել է պահուստային ֆոնդ՝ տարվա ընթացքում անհրաժեշտ աջակցության ֆինանսավորման համար, քանի որ ներկա փուլում աջակցության կարիքն ամբողջությամբ գնահատված չէ:
  • Կապիտալ ծախսերի գծով շարունակում են պլանավորվել անիրատեսական մեծություններ: Կապիտալ ծախսերը նախատեսվում է 2024թ. հասցնել ՀՆԱ-ի 6.6%-ին՝ 2023թ. համար սպասվող 5.9%-ի և 2022թ. փաստացի 4.5%-ի դիմաց: Սակայն, 2023թ. կապիտալ ծախսերն ունեն բավական ցածր կատարողական՝ հունվար-սեպտեմբերի կատարողականը կազմել է ընդամենը 57.4%, ինչը հուշում է, որ կապիտալ ծախսերի քրոնիկ թերակատարման խնդիրը դեռևս չի լուծվել և շարունակելու է մնալ նաև ապագայում, քանի որ դրա ուղղությամբ որևէ էական քայլ չի ձեռնարկվում: Հարկ է նշել, որ կապիտալ ծախսերի մեծացումը հաշվի է առնված նաև հաջորդ տարվա տնտեսական աճի կանխատեսումներում, հետևաբար քրոնիկ թերակատարումների պահպանումը կարող է վտանգել նաև տնտեսական աճի թիրախի ապահովումը:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝ https://rb.gy/6rwoii :

26/12/2025
դրամ
Դոլար (USD)
381.47
-0.04
Եվրո (EUR)
449.14
-0.89
Ռուբլի (RUR)
4.9007
+0.0089
Լարի (GEL)
141.58
+0.02
54570
-6
Արծաթ
885.25
-0.1