
ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ 31.7% ԱՃ
Ընթացիկ տարվա սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ՀՀ ֆինանսական շուկայում դրամային ավանդների աճը կազմել է 22.4%: Միևնույն ժամանակ, արտարժութային ավանդներն աճել են 32.7%: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկը:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամսում վարկավորման ոլորտում ևս գրանցվել են բարձր աճի տեմպեր: Այսպես, տնտեսության տարբեր հատվածների տրամադրված վարկերի ընդհանուր ծավալը տարեկան կտրվածքով աճել է 31.7%-ով: Ըստ ձևավորված «ավանդույթի»՝ վարկերի կառուցվածքում կրկին գերակշռել են արտարժույթով տրամադրված վարկերը: