Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 394.00-0.50 EUR SELL - 397.00+0.00
OIL:  BRENT - 92.59-0.25 WTI - 83.41-0.06
COMEX:  GOLD - 3512.30-1.00 SILVER - 41.04-1.75
COMEX:  PLATINUM - 1289.60-0.85
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.51-0.38 EUR/GBP - 1.0965-0.09
FOREX:  EUR/USD - 1.0965-0.09 GBP/USD - 1.3081-0.14
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65+0.00 TOPIX - 3674.22+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 22383.74-0.12 SSEC - 3538.95+0.15
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
23/11/2026  CBA:  USD - 360.35-0.18 GBP - 472.24-0.13
23/11/2026  CBA:  EURO - 395.09-0.09
23/11/2026  CBA:  GOLD - 41358-1640 SILVER - 490.82-31.02
ԲԱՆԿԵՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ 63%-Ը ԲԱԺԻՆ Է ԸՆԿՆՈՒՄ ԵՐԵՎԱՆԻՆ
31/10/2012 14:49
Կիսվել

ԲԱՆԿԵՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ 63%-Ը ԲԱԺԻՆ Է ԸՆԿՆՈՒՄ ԵՐԵՎԱՆԻՆ

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի վերջի դրությամբ ՀՀ և ԼՂՀ տարածքներում գործող առևտրային բանկերի ընդհանուր վարկային ներդրումները կազմել են 1 տրլն 488 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ  ցուցանիշն աճել է 33.6%-ով: Ինչպես փաստում են ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալները՝ հաշվետու ժամանակահատվածում վարկային ներդրումների աճ գրանցվել է բոլոր մարզերում: Աճի տեմպն առավել բարձր է եղել Արմավիրի, Տավուշի և Վայոց ձորի մարզերում` համապատասխանաբար 121.4%, 91.0% և 83.9%:

Հաշվետու ժամանակահատվածում Երևանում վարկային ներդրումներն ավելացել են 27.8%-ով և կազմել 941 մլրդ ՀՀ դրամ, իսկ ՀՀ մնացած մարզերում և ԼՂՀ-ում համընդհանուր վարկային ներդրումներն ավելացել են 45.0%-ով: Արդյունքում, ընդհանուր վարկային ներդրումներում 2.9 տոկոսային կետով նվազել է Երևանին հատկացված վարկերի տեսակարար կշիռը՝ կազմելով 63.2%:

Ըստ հրապարակված տվյալների՝ Երևանում վարկերի աճը հիմնականում պայմանավորվել է առևտրի, սպառողական և արդյունաբերության (հիմնականում` շինանյութերի) ոլորտների վարկավորման աճով: ՀՀ մյուս 10 մարզերում և ԼՂՀ-ում վարկերի աճը հիմնականում պայմանավորվել է արդյունաբերության (հիմնականում՝ հանքագործական), սպառողական և առևտրի ճյուղերին տրամադրված վարկերի աճով:

Ընդհանուր վարկերի բաշխվածությունը տնտեսության ճյուղերում՝ ըստ մարզերի, բևեռացված բնույթ ունի և կենտրոնացված է Երևանում (բացառությամբ գյուղատնտեսության ճյուղի. Երևանին բաժին է ընկնում գյուղատնտեսության ընդհանուր վարկերի 13%-ը):

Նշենք նաև, որ հաշվետու տարվա ընթացքում վարկային ներդրումների կառուցվածքում արտարժութային վարկերի տեսակարար կշիռն աճել է 6.6 տոկոսային կետով և 30.06.12թ. դրությամբ կազմել ընդհանուր վարկերի 64.5%-ը: Հատկանշական է, որ ՀՀ մարզերի մեծ մասում (Արագածոտնի, Շիրակի, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի) դրամային վարկերի տեսակարար կշիռը գերազանցել է արտարժութային վարկերի տեսակարար կշիռը:

23/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.35
-0.18
Եվրո (EUR)
395.09
-0.09
Ռուբլի (RUR)
4.3925
-0.0101
Լարի (GEL)
139.1
+0.06
41358
-1640
Արծաթ
490.82
-31.02