ՀՀ ԲԱՆԿԵՐԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՇՈՒՐՋ 5%-Ը ԴԱՍԱԿԱՐԳՎԵԼ Է ՈՐՊԵՍ ՉԱՇԽԱՏՈՂ
Սեպտեմբեր ամսվա վերջի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերի համախառն ակտիվների 4.62%-ը դասակարգվել են որպես չաշխատող և հետհաշվեկշիռ դուրս գրված ակտիվներ:
Տարեսկզբի համեմատությամբ ցուցանիշն աճել է 1.37 տոկոսային կետով, իսկ նախորդ՝ օգոստոս ամսվա համեմատությամբ՝ նվազել 0.8 տոկոսային կետով:
ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն` բանկերի չաշխատող ակտիվներն առավելապես բաժին են ընկել մշակող արդյունաբերության, առևտրի և շինարարության ոլորտներին: Համեմատաբար մեծ են նաև դուրս գրված սպառողական և հիփոթեքային վարկերը: