
Կենտրոնական բանկը FPAS Mark II կներդնի դրամավարկային քաղաքականության ոլորտում
ՀՀ Կենտրոնական բանկը նախաձեռնել է ներդնել նորարար մոտեցում դրամավարկային քաղաքականության ոլորտում՝ հիմնված ռիսկերի կառավարման սկզբունքի վրա (FPAS Mark II):
FPAS Mark II-ը դրամավարկային քաղաքականության մշակման և որոշումների կայացման համակարգված մոտեցում է, որտեղ կարևորվում է ռիսկերի խելամիտ կառավարման սկզբունքը:
Այն նախատեսված է օգնելու արդյունավետ որոշումների կայացմանը, երբ քիչ է հավանական, որ կասվի՝ «Ինչպե՞ս կարող էինք այս սցենարը չդիտարկել»:
Արդյունքում ՀՀ ԿԲ-ն կլինի աշխարհում առաջին կենտրոնական բանկը, որը դրամավարկային քաղաքականության որոշումների կայացումը համակարգված կերպով կկառուցի բազմակի սցենարների և ռիսկերի կառավարման ներքո:
FPAS Mark II-ը մեկնարկելու է 2024 թվականի հունվարի 12-ին: