Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 363.50+1.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 101.59+0.88 WTI - 90.21+0.51
COMEX:  GOLD - 4140.10+0.28 SILVER - 60.88+0.02
COMEX:  PLATINUM - 1706.20-0.74
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.35+0.25 EUR/GBP - 1.1238+0.18
FOREX:  EUR/USD - 1.1238+0.18 GBP/USD - 1.3251+0.26
STOCKS RUS:  RTSI - 858.70-0.43
STOCKS US: DOW JONES - 51521.28+0.49 NASDAQ - 27599.89+0.45
STOCKS US: S&P 500 - 7818.93+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 70035.71-0.92 TOPIX - 4154.11-0.70
STOCKS CHINA:  HANG SENG - 24130.50-0.62 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10541.69+0.42 CAC40 - 7865.07+0.40
STOCKS EUR:  DAX - 25449.19+0.77
07/10/2026  CBA:  USD - 362.32+0.18 GBP - 478.84-0.85
07/10/2026  CBA:  EURO - 405.44-1.75
07/10/2026  CBA:  GOLD - 48417+195 SILVER - 710.58-9.14
ԿԲ խորհուրդը որոշեց կապիտալի հակացիկլիկ շեմը պահպանել անփոփոխ՝ 1.5% մակարդակում
26/01/2024 18:19
Կիսվել

ԿԲ խորհուրդը որոշեց կապիտալի հակացիկլիկ շեմը պահպանել անփոփոխ՝ 1.5% մակարդակում

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ նպատակ ունենալով ապահովել ֆինանսական համակարգի կայունությունը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի «ե» կետով, «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 54.1-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2019 թվականի փետրվարի 4-ի թիվ 16-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր շեմերի սահմանման և հաշվարկման կարգով»` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է.

  1. Բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմը թողնել անփոփոխ՝ սահմանելով ռիսկով կշռված ակտիվների 1.5%-ի չափով:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Կապիտալի հակացիկլիկ շեմի (2023թ. չորրորդ եռամսյակ)

2024 թվականի հունվարի 23-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց կապիտալի հակացիկլիկ շեմը թողնել անփոփոխ՝ 1.5% մակարդակում1։

Կապիտալի հակացիկլիկ շեմի (այսուհետ նաև կապիտալի հակացիկլիկ բուֆեր (ԿՀԲ)) վերաբերյալ որոշումը կայացնելիս Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն առաջնորդվել է մակրոֆինանսական և վարկավորման շուկայի զարգացումների համապարփակ վերլուծությամբ: Մասնավորապես՝

  1. Նախորդ եռամսյակի համեմատ Ֆինանսական ցիկլի ինդեքսը գրեթե չի փոփոխվել։ 2023թ. չորրորդ եռամսյակի համար գնահատված վարկեր/ՀՆԱ ցուցանիշը2 փոքր-ինչ աճել է և կազմել է շուրջ 65.3%։ Վերջինս շարունակում է պահպանվել իր երկարաժամկետ տրենդից (վարկեր/ՀՆԱ ճեղքվածք) ցածր մակարդակում (մոտ -9.3 տոկոսային կետ)։ Նախորդ եռամսյակի համեմատ այն նվազել է մոտ 0.1 տոկոսային կետով։
  2. Չնայած 2023թ. ընթացքում ընդհանուր վարկավորման ծավալների ավելացմանը՝ ռիսկի կամ ավելցուկային վարկավորման ակնհայտ նախանշաններ ներկայումս առկա չեն։ Ընդհանուր վարկավորման աճում տնային տնտեսությունների և բիզնես վարկերի նպաստումները համադրելի են եղել։ Սպառողական վարկերի ոլորտում գրանցվել է ակտիվության աճ, որի արդյունքում նախորդ տարիների համեմատությամբ վերջինիս գծով արձանագրվել է հարաբերականորեն բարձր աճի տեմպ։ Այդուհանդերձ, հաշվի առնելով սպառողական վարկերի վերջին երեք տարիների միջին տարեկան չափավոր աճի տեմպերը, ՀՆԱ հարաբերականորեն բարձր աճի պայմաններում սպառողական վարկեր/ՀՆԱ ցուցանիշի նվազումը՝ տվյալ ոլորտում ռիսկի էական կուտակումներ ներկայումս չեն դիտարկվում։
  3. Նախորդ տարիների համեմատությամբ հիպոտեկային վարկերի պորտֆելի աճի տեմպի դանդաղման (բազայի էֆեկտ) պայմաններում՝ վերջինս շարունակվում է պահպանվել բարձր մակարդակում։ Տարվա ընթացքում նոր տրամադրվող հիպոտեկային վարկերի ծավալները (հոսք) համադրելի են նախորդ տարիներին տրամադրված։
07/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.32
+0.18
Եվրո (EUR)
405.44
-1.75
Ռուբլի (RUR)
4.2481
+0.0071
Լարի (GEL)
139.35
+0.12
48417
+195
Արծաթ
710.58
-9.14