ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը հիմնական տոկոսադրույքը պահպանել է 5.25-5.5% մակարդակում
ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը, որը կատարում է երկրի կենտրոնական բանկի գործառույթները, նիստից հետո հիմնական տոկոսադրույքը պահել է 5.25-5.5% մակարդակում:
«Հանձնաժողովը որոշել է պահպանել դաշնային ֆոնդերի տոկոսադրույքի թիրախային միջակայքը 5.25-5.5%-ի սահմաններում»,- ասվում է կարգավորչի զեկույցում:
ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգում չեն կարծում, որ իմաստ ունի նվազեցնել հիմնական տոկոսադրույքի նպատակային միջակայքը, քանի դեռ ավելի վստա չեն, որ գնաճը կայունորեն շարժվում է դեպի 2%:
«Դաշնային ֆոնդերի տոկոսադրույքի թիրախային միջակայքի ցանկացած ճշգրտում դիտարկելիս կոմիտեն ուշադիր կգնահատի առկա տեղեկատվությունը, հեռանկարները և ռիսկերի հավասարակշռությունը», -ասվում է հաղորդագրությունում: