Ֆինանսական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 390.00-0.50
EUR BUY - 412.00-2.00 EUR SELL - 418.00+0.00
OIL:  BRENT - 89.50+0.20 WTI - 83.66-0.18
COMEX:  GOLD - 2349.60+0.12 SILVER - 27.23-0.98
COMEX:  PLATINUM - 924.40-0.71
LME:  ALUMINIUM - 2569.50+0.23 COPPER - 9965.50+1.02
LME:  NICKEL - 19100.00-0.30 TIN - 32411.00-1.40
LME:  LEAD - 2207.50+0.00 ZINC - 2844.00-0.14
FOREX:  USD/JPY - 158.33+1.45 EUR/GBP - 1.0692-0.27
FOREX:  EUR/USD - 1.0692-0.27 GBP/USD - 1.2489-0.08
STOCKS RUS:  RTSI - 1186.79+0.69
STOCKS US: DOW JONES - 38239.66+0.40 NASDAQ - 15927.90+2.03
STOCKS US: S&P 500 - 5099.96+1.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 37934.76+0.81 TOPIX - 2686.48+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 17651.15+2.12 SSEC - 3088.64+1.17
STOCKS EUR:  FTSE100 - 8139.83+0.75 CAC40 - 8088.24+0.89
STOCKS EUR:  DAX - 18161.01+1.36
26/04/2024  CBA:  USD - 388.08-0.52 GBP - 485.57-0.41
26/04/2024  CBA:  EURO - 416.29-0.44
26/04/2024  CBA:  GOLD - 28930.56-58.13 SILVER - 341.43+2.60
ՀՀ բանկային համակարգի 30-ամյա էվոլյուցիան և հանրային ընկալման գնահատման արդյունքները․ կայացել է ՀԲՄ խորհրդաժողովը
01/02/2024 16:04
Կիսվել

ՀՀ բանկային համակարգի 30-ամյա էվոլյուցիան և հանրային ընկալման գնահատման արդյունքները․ կայացել է ՀԲՄ խորհրդաժողովը

Հայկական դրամի 30-ամյակի առթիվ Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախաձեռնությամբ կայացավ «ՀՀ բանկային համակարգը» խորագրով խորհրդաժողովը, որին ներկա են գտնվել ՀՀ Կենտրոնական բանկի և առևտրային բանկերի ղեկավարները, ԱԺ պատգամավորներ, ինչպես նաև պետական և մասնավոր հատվածների բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Խորհրդաժողովի շրջանակում անդրադարձ է կատարվել բանկային համակարգի կայացման ու զարգացման փուլերին, ներկայացվել են նաև Հանրության կողմից ՀՀ բանկային համակարգի ընկալման և վերաբերմունքի գնահատման հետազոտության արդյունքները։ Ի դեպ, նման խորությամբ համակարգային և մասնագիտացված հետազոտություն անցկացվել է առաջին անգամ։

Ողջունելով խորհրդաժողովի հյուրերին և մասնակիցներին՝ ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանը հանդես է եկել ՀՀ բանկային համակարգի 30-ամյա էվոլյուցիային նվիրված զեկույցով՝ արձանագրելով, որ երկրի բանկային համակարգի ձևավորումն ու կայացումը նպատակային, արդյունավետ ու փոխադարձ վստահության վրա հիմնված աշխատանքի արդյունքն է։

«Հատկանշական է, որ վերջին տարիներին մեր երկրում արձանագրված բանկային համակարգի զարգացումները զուգակցվել են երկրի տնտեսության, բանկային և իրական հատվածի ակտիվ համագործակցությամբ։ Համակարգն իր արդյունավետությունը բազմիցս է ապացուցել: Հատկապես վերջին տասնամյակում, ներքաղաքական տարբեր իրադարձությունների և փոփոխությունների, պատերազմի ու սահմանային լարվածությունների, Քովիդ-19 համավարակի, համաշխարհային և հայաստանյան գնաճի, ԿԲ-ների տոկոսադրույքների բարձրացման, ինպես նաև, այսպես կոչված, թվային ակտիվների տարածման պայմաններում մեր բանկային համակարգը մնացել է կայուն՝ վստահ իրականացնելով ֆինանսական միջնորդի իր գործառույթը: Կարևոր ցուցիչ է նաև այն, որ տարածաշրջանային-աշխարհաքաղաքական վերջին զարգացումների ժամանակ մեր բանկերը կարողացան ֆինանսական ծառայություններից օգտվել ցանկացող օտարերկրյա հաճախորդներին մատուցել միջազգային կանոններին ու չափանիշներին համապատասխան բանկային ծառայություններ՝ ապացուցելով, որ կարող են նաև միջազգային գործընկերների համար լինել վստահելի գործընկեր: Այս համատեքստում կարևորում եմ նաև բանկային համակարգի դերը Հայաստանի Հանրապետության տնտեսական աճին նպաստելու  գործընթացում, ինչն իրականացվում է նաև վերջին տարիներին բանկերի կողմից ստեղծված արդյունքը ներդնելով գիտելիքի, բանկային նոր տեխնոլոգիաների և պրոդուկտների շարունակական զարգացման մեջ»,-նշել է Դանիել Ազատյանը՝ վերահաստատելով առևտրային բանկերի՝ ի դեմս Հայաստանի բանկերի միության պատրաստակամությունն՝ էլ ավելի սերտացնելու և զարգացնելու փոխգործակցությունը պատկան մարմինների և շահագրգիռ բոլոր կողմերի հետ։

ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի դիտարկմամբ՝ նման ձևաչափով հանդիպման հիմնական նպատակն ու ակնկալիքը՝ համակարգին առնչվող հանրային կարևորության հարցերը քննարկելն ու հասցեական պատասխաններ տալն է։

«Վերջին մի քանի տարիներն իսկապես մարտահրավերային էին նաև բանկային համակարգի համար։ Նման պայմաններում բանկերում բավականին մեծ կարողություններ են նաև ձևավորվում, մասնավորապես՝ փողերի լվացման ու ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի, կիբեր ռիսկերի զսպման, «Ճանաչիր քո հաճախորդին» սիստեմները ներդնելու տեսանկյունից, արդյունքում բանկերի և ԿԲ աշխատանքի շնորհիվ մեզ հաջողվեց խուսանավել որևէ բացասական ազդեցությունից»,-ընդգծել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

ԱԺ պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանի փոխանցմամբ՝ նման օրակարգով հանդիպումները թույլ են տալիս բազմակողմանի գնահատել առկա իրավիճակը։

«Ի տարբերություն տնտեսության այլ ճյուղերի՝ բանկային համակարգը թափանցիկ է, ու նաև դրանով է պայմանավորված հանրության ուշադրությունը համակարգի գործունեության նկատմամբ։ Այս տեսանկյունից կարևորում եմ ֆինանսական գրագիտության հարցը, քանի որ համակարգի հանդեպ հանրության վերաբերմունքն ու գնահատականն ուղղակիորեն կախված են վերջինիս մակարդակից»,-նշել է Գևորգ Պապոյանը։

Խորհրդաժողովի օրակարգի երկրորդ մասը նվիրված էր Հանրության կողմից ՀՀ բանկային համակարգի ընկալման և վերաբերմունքի գնահատման հետազոտության արդյունքների ներկայացմանը և բացահայտված խնդիրների վերաբերյալ քննարկմանը։

Ամփոփելով խորհրդաժողովի արդյունքները ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանը համոզմունք է հայտնել, որ հանրության կողմից բարձրաձայնված խնդիրներն ու առաջարկները կդառնան օրակարգային՝ փուլ առ փուլ ստանալով իրենց լուծումները։

«Դեռևս բազմաթիվ խնդիրներ կան լուծելու, համատեղ շատ ծրագրեր կան իրագործելու և համոզված եմ, որ Բանկերի միությունը կարող է լինել լավ հարթակ այդ խնդիրների լուծման առաքելությունն իրականացնելիս։ Վստահ եմ, որ այստեղ արված բոլոր կառուցողական առաջարկները գործնականում կգտնեն իրենց կիրառությունը՝ նպաստելով համակարգի հետագա զարգացմանն ու նոր օրակարգի ձևավորմանը»,-ընդգծել է ՀԲՄ նախագահը։

26/04/2024
դրամ
Դոլար (USD)
388.08
-0.52
Եվրո (EUR)
416.29
-0.44
Ռուբլի (RUR)
4.22
+0.00
Լարի (GEL)
145.08
+0.48
28930.56
-58.13
Արծաթ
341.43
+2.60