
Չինաստանը երկարաձգել է Պակիստանին տված 2 միլիարդ դոլարի վարկի մարման ժամկետը
Չինաստանը համաձայնել է երկարաձգել Պակիստանին 2 միլիարդ դոլարի չափով վարկի ժամկետը, չորեքշաբթի այս մասին հայտնել է Geo TV-ն՝ վկայակոչելով Իսլամական Հանրապետության ֆինանսների նախարարությանը։
Պակիստանի վարչապետը նամակ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի վարչապետին՝ խնդրելով երկարացնել վարկի ժամկետը, որը լրանում է 2024-ի մարտին՝ մինչև 2025 թվականը։ Վարկը տրվել է տարեկան 7.1%-ով։
Ինչպես նշում է հեռուստաալիքը, վարկի երկարաձգումը պետք է մեղմացնի իրավիճակը Իսլամական Հանրապետության Կենտրոնական բանկի համար, որի արժութային պահուստները ներկայումս կազմում են մոտ 8 միլիարդ դոլար: