ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ՀՀ ԲԱՆԿԵՐՆ ԱՊԱՀՈՎԵԼ ԵՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԾԱՎԱԼԻ 26% ԱՃ
Նոյեմբերին մեր երկրի դրամավարկային միջավայրում փողի և դրամային զանգվածների 12-ամսյա աճերը կազմել են համապատասխանաբար 21.2% և 16.3%, որոնց կառուցվածքում դրամային ավանդների տարեկան աճը կազմել է 25.2%, իսկ արտարժութային ավանդներինը` 27.7% (բացառելով փոխարժեքի փոփոխության ազդեցությունը՝ 20.5%):
ՀՀ կենտրոնական բանկի փոխանցմամբ՝ նոյեմբերին վարկավորման տարեկան աճի տեմպը կազմել է 26.1%՝ կառուցվածքում պահպանելով արտարժութային վարկերի գերակշռությունը: