Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
Ծառատունկի արդյունքները՝ Իմ Անտառ Հայաստանի հետ․ Մի Դրամի Ուժը
21/05/2024 18:13
Կիսվել

Ծառատունկի արդյունքները՝ Իմ Անտառ Հայաստանի հետ․ Մի Դրամի Ուժը

2022 թվականի մարտ-ապրիլ ամիսներին «Մի դրամի ուժի» կուտակած ողջ գումարը՝ 10․757․867 դրամն ուղղվեց «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի անտառների վերականգնման ծրագրին, տնկվեց 16 000 ծառ, ընդ որում՝ այդ ծառերից առաջինները՝ հենց ընկերությունների աշխատակիցների անմիջական մասնակցությամբ։

Ուղիղ երկու տարի անց, IDBank ու Իդրամ ընկերությունների ներկայացուցիչները կրկին այցելեցին Ջրաշեն՝ տեսնելու անտառային տնկարկն ու քննարկելու առաջիկա անելիքները։ Հիշեցնենք, որ «Մի դրամի ուժի» այս տարվա մարտ ամսվա շահառուն կրկին «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն էր, իսկ հատկացված գումարը կազմել էր 4․017․648 դրամ։

«Երկու տարի առաջ մենք այստեղ էինք Իդրամի թիմով և մեծ ոգևորությամբ տնկում էինք Իդրամի և IDBank-ի անունով անտառի առաջին ծառերը։ Մի կողմից՝ մեծ ոգևորություն կար, որովհետև Հայաստանի համար կենսական նշանակության խնդիր է անտառը, մյուս կողմից՝ մեծ անհանգստություն կար՝ արդյոք ամայի տարածքում ծառերը կգոյատևեն։ Այսօր արդեն տեսնում ենք անտառի հիմքը և վստահ ենք, որ Մի դրամի ուժի և մեր աշխատակիցների ներդրման արդյունքում տարիներ անց այստեղ մեծ անտառ կլինի և բնապահպանական խնդիրների դեմ պայքարում մի քայլ առաջ կանենք։ Այս տարի ևս Մի դրամի ուժի մարտ ամսվա գումարը՝ 4 միլիոն դրամից ավել, կծառայի այս անտառի ընդլայնմանը», – ասել է IDBank-ի Հաղորդակցման բաժնի աշխատակից Մանե Գասպարյանը։

«Բարձր ենք գնահատում Իդրամի և IDBank-ի հետևողականությունը։ Մենք միասին անտառ ենք տնկում արդեն երրորդ տարին անընդմեջ, և այսօր ընկերությունների  ներկայացուցիչների հետ միասին Ջրաշենում ենք, որտեղ մեծ ուրախությամբ արձանագրում ենք, որ ծառերը ոչ միայն դիմակայել են առաջին ամառվա շոգի փորձություններին, այլ նաև իրենց շատ լավ են զգում և նոր ընձյուղներ են տվել։ Արդեն մի քանի տարի անց այս ծառերը 1-1,5 մետր բարձրություն կունենան։ Շատ ենք կարևորում Իդրամի և IDBank-ի հետ մեր գործընկերությունը, որոնք, մասնակցելով անտառստեղծման գործին, հեռատեսության ու երկարաժամկետ տեսլականի օրինակ են ցույց տալիս ու ներգրավում են իրենց հաճախորդներին մեր երկրի կայուն ու դիմացկուն ապագան կերտելու գործում», – նշում է Իմ անտառ Հայաստան ՀԿ-ի փոխտնօրեն Լիլիթ Մարտիրոսյանը։

Մտածում եք բարեգործություն անելու մասին, բայց կարծում եք, թե դա մեծ գումարների հե՞տ է կապված։ Ուրեմն Դուք դեռ տեղյակ չեք, որ ընդամենը մեկ դրամով հնարավոր է անել բազմաթիվ կարևոր ու բարի գործեր, հատկապես, երբ անգամ այդ մեկ դրամը Ձեր դրամապանակից չի պակասում։ Պարզապես Ձեր բոլոր վճարումները կատարեք Idram&IDBank հավելվածով, IDBanking.am առցանց հարթակով, Իդրամի և IDBank-ի տերմինալներով, և Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն «Մի դրամի ուժը» նախաձեռնությանը։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58