Ֆինանսական

USD BUY - 398.00+1.00 USD SELL - 401.00-3.00
EUR BUY - 417.00+2.00 EUR SELL - 426.00+1.00
OIL:  BRENT - 73.67+2.39 WTI - 69.98+2.66
COMEX:  GOLD - 2666.70+0.13 SILVER - 31.47+1.32
COMEX:  PLATINUM - 953.40+0.52
LME:  ALUMINIUM - 2609.50+0.75 COPPER - 9111.50+1.32
LME:  NICKEL - 16015.00+2.05 TIN - 28824.00+0.88
LME:  LEAD - 2079.50+0.17 ZINC - 3095.50+0.62
FOREX:  USD/JPY - 150.04-0.07 EUR/GBP - 1.0496+0.07
FOREX:  EUR/USD - 1.0496+0.07 GBP/USD - 1.2658+0.11
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44705.53-0.17 NASDAQ - 19480.91+0.40
STOCKS US: S&P 500 - 6049.88+0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 39276.39+0.07 TOPIX - 2740.60-0.47
STOCKS CHINA:  HANG SENG - 19742.46-0.02 SSEC - 3364.65-0.42
STOCKS EUR:  FTSE100 - 8359.41+0.56 CAC40 - 7255.42+0.26
STOCKS EUR:  DAX - 20016.75+0.42
04/12/2024  CBA:  USD - 402.72+3.13 GBP - 510.09+4.09
04/12/2024  CBA:  EURO - 422.90+2.73
04/12/2024  CBA:  GOLD - 34190.47+246.46 SILVER - 400.15+8.89
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ԲԱՑԵԼ Է ՈՒՍՈՒՄՆԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
29/01/2013 15:55
Կիսվել

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ԲԱՑԵԼ Է ՈՒՍՈՒՄՆԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Պաշտոնապես բացվել է ՀՀ կենտրոնական բանկի «Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոնը»: Այն ժամանակակից տեխնիկական եւ տեխնոլոգիական լուծումներով հագեցված կրթա-հետազոտական համալիր է:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ կենտրոնի բացման արարողությանը ներկա են եղել հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ֆինանսաբանկային ոլորտի ներկայացուցիչներ, արտասահմանյան գործընկերներ:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ «Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոնն» իր հագեցվածությամբ նոր ներուժ կհաղորդի գիտական սեմինարների գործակցության սահմանների ընդլայնմանը:  Գլխավոր դրամատան ղեկավարը շեշտել է՝ Կենտրոնական բանկը նման համալիրի կառուցումը նախաձեռնել է մի շարք հեռանկարային նպատակներով,  որոնց իրականացումը կնպաստի Դիլիջանում ու Տավուշի մարզում ուսումնական, հասարակական ու մշակութային կյանքի աշխուժացմանը, մի շարք ենթակառուցվածքների ձևավորմանը, որոնք անհրաժեշտ են մարզում նոր աշխատատեղերի ստեղծման, տուրիզմի զարգացման, ճանաչողականության բարձրացման տեսանկյունից:

Համալիրը հանդես է գալու ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի, Արևելյան Եվրոպայի կենտրոնական (ազգային) եւ առեւտրային բանկերի, ֆինանսական հատվածի այլ մասնակիցների, միջազգային հեղինակավոր այլ ֆինանսական կառույցների և գործարար ոլորտի ներկայացուցիչների գործնական հանդիպումների եւ հետազոտությունների միջավայր, որտեղ կազմակերպվելու են տարածաշրջանային տարբեր խորհրդակցություններ, սեմինար-քննարկումներ ֆինանսական համակարգին առնչվող խնդիրների վերաբերյալ:

Կենտրոնում տարածքներ են կհատկացվեն առեւտրային բանկերին, ԱրՔա պրոցեսինգային կենտրոնին, ԱՔՌԱ-վարկային եւ ԱՊՊԱ-բյուրոներին: Կենտրոնում գործելու է տարածքային դրամարկղային կենտրոն, որը կսպասարկի տարածաշրջանի ֆինանսական կազմակերպություններին:

Նշենք, որ «Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոն» են տեղափոխվելու կենտրոնական բանկի մի շարք ստորաբաժանումների՝ տնտեսական հետազոտությունների, վարկային ռեգիստրի, վիճակագրության, ֆինանսական կայունության ոլորտի, Եվրամիության ինտեգրման բաժնի, տեղեկատվական տեխնոլոգիաների ստորաբաժանման աշխատակիցներ:

04/12/2024
դրամ
Դոլար (USD)
402.72
+3.13
Եվրո (EUR)
422.90
+2.73
Ռուբլի (RUR)
3.85
+0.10
Լարի (GEL)
141.56
+1.60
34190.47
+246.46
Արծաթ
400.15
+8.89