Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
Շրջանառությունում կանխիկ ՀՀ դրամը, ցպահանջ ավանդները և փոխառությունները միասին կազմել են 1․884 տրլն դրամ
18/06/2024 17:22
Կիսվել

Շրջանառությունում կանխիկ ՀՀ դրամը, ցպահանջ ավանդները և փոխառությունները միասին կազմել են 1․884 տրլն դրամ

ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն 2024թ.-ի ապրիլ ամսվա դրությամբ շրջանառությունում կանխիկ դրամը կազմել է 721,677 մլն դրամ, 2023 թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 11․75%-ով։ Ցպահանջ ավանդները ՀՀ դրամով ևս աճել են 16․3%-ով և կազմել` 1,162,723 մլն դրամ:

Շրջանառությունում կանխիկ ՀՀ դրամը և ՀՀ դրամով ցպահանջ ավանդները (ներառյալ հաշիվները) և փոխառությունները (M1) միասին կազմել են 1,884,399 մլն դրամ , որը 2023 թվականի ապրիլի համեմատ աճել է 14,5%-ով։

Ժամկետային ավանդները ՀՀ դրամով կազմել են 1,449,154 մլն դրամ, որը նույնպես 22․2%-ով բարձր է 2023 թվականի համադրելի ժամանակահատվածի համեմատ։

M1-ը և ՀՀ դրամով ժամկետային ավանդները և փոխառությունները (M2) միասին կազմել են 3,333,553 մլն դրամ՝ աճելով 17,7 %-ով։

Արտարժույթով ավանդները կազմել են 1,674,451 մլն դրամ, որը 2023 թվականի ապրիլի համեմատ նվազել է 0․8%-ով։

M2-ը և արտարժույթով ավանդները (ներառյալ հաշիվները) և փոխառությունները(M2X) միասին կազմել են 5,008,004 մլն դրամ, որը 2023 թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 10․8%-ով։

*Ընդգրկված են ՀՀ կենտրոնական բանկի և առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների ցուցանիշները:

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11