
Եվրահանձնաժողովն առաջարկել է ավելացնել 2025 թվականին ԵՄ բյուջեն
Եվրահանձնաժողովն առաջարկել է 2025 թվականին ԵՄ բյուջեն ավելացնել մինչև 199.7 միլիարդ եվրո՝ ընթացիկ տարվա 186.6 միլիարդից:
Եվրահանձնաժողովն առաջարկել է 2025 թվականի ԵՄ բյուջեից Ուկրաինային հատկացնել 4.3 միլիարդ եվրոյի դրամաշնորհներ և 10.9 միլիարդի վարկեր:
ԵՀ-ն առաջարկել է 2025 թվականին ԵՄ բյուջեից ևս 1.8 միլիարդ եվրո հատկացնել՝ ռազմական կարիքների համար, որից 1.4 միլիարդը՝ ռազմական արդյունաբերության և հետազոտությունների ոլորտում ներդրումների համար: