ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆԸ ՄԵԿՆԵԼ Է ՊՐԱՀԱ
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը փետրվարի 7-ին մեկնել է Պրահա` փետրվարի 7-ից 9-ը Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանների երկրների կենտրոնական բանկերի կառավարիչների ակումբի 29-րդ նիստին մասնակցելու համար:
Կառավարիչների ակումբի նիստում քննարկվելու են «Ներկա տնտեսական իրավիճակը» և «Ֆինանսական կայունության ընթացիկ խնդիրները» թեմաները:
ԿԲ նախագահը մասնակցելու է նաև Չեխայի կենտրոնական բանկի 20-ամյակին նվիրված համաժողովին և միջոցառումներին: