Ֆինանսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.00-1.00
EUR BUY - 412.00-1.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 100.67+4.74 WTI - 91.94+4.08
COMEX:  GOLD - 4046.60-1.78 SILVER - 57.80-3.70
COMEX:  PLATINUM - 1592.00-4.30
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 163.79+0.46 EUR/GBP - 1.1378-0.43
FOREX:  EUR/USD - 1.1378-0.43 GBP/USD - 1.3312-0.57
STOCKS RUS:  RTSI - 861.82+0.50
STOCKS US: DOW JONES - 51711.65-0.97 NASDAQ - 25137.69-2.15
STOCKS US: S&P 500 - 7408.30-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 64611.15-2.73 TOPIX - 4011.31-1.05
STOCKS CHINA:  HANG SENG - 24963.23-0.98 SSEC - 3814.20-1.61
STOCKS EUR:  FTSE100 - 10639.17-0.73 CAC40 - 8299.09-1.64
STOCKS EUR:  DAX - 24763.12-1.56
24/07/2026  CBA:  USD - 365.87-0.08 GBP - 487.41-1.72
24/07/2026  CBA:  EURO - 416.43-0.86
24/07/2026  CBA:  GOLD - 47580-1307 SILVER - 690.02-8.15
Evocabank-ն ամփոփել է 2023թ. տարեկան արդյունքները
01/07/2024 17:12
Կիսվել

Evocabank-ն ամփոփել է 2023թ. տարեկան արդյունքները

Կայացավ Evocabank-ի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը։

Հունիսի 28-ին կայացավ Evocabank-ի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը, որին մասնակցեցին Բանկի բաժնետերերը, Բանկի Խորհուրդը և հրավիրված անձինք:

Բանկի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը նշեց, որ Evocabank-ը 2023-ին հետամուտ է եղել իր ռազմավարական խնդիրների իրագործմանը և տարին ամփոփել է բարձր ֆինանսական ցուցանիշներով։

2023թ.-ի արդյունքներով`

  • Բանկի ընդհանուր ակտիվներըկազմել են 446 մլրդ ՀՀ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 28%-ով, ինչը 3 անգամ բարձր է բանկային համակարգի աճի տեմպից:
  • Ընդհանուր պարտավորություններըկազմել են 376 մլրդ ՀՀ դրամ` տարեսկզբի համեմատ աճելով 31%-ով, ինչը 5 անգամ բարձր է համակարգի աճի տեմպից:
  • Բանկի հաճախորդներից ներգրավված միջոցներըկազմել են 302 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 26%-ով, ինչը 7 անգամ բարձր է համակարգի աճի տեմպից:
  • Վարկային պորտֆելըկազմել է 212 մլրդ ՀՀ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 31%-ով, ինչը 5 անգամ բարձր է համակարգի աճի տեմպից:
  • 2023թ․ ընթացքում 14%-ով աճել է նաև Բանկի ընդհանուր կապիտալը՝ կազմելով 69 մլրդ ՀՀ դրամ։
  • 2023թ․ արդյունքներով Evocabank-ն ապահովել է 11 մլրդ ՀՀ դրամի զուտ շահույթ:

Ընդհանուր ակտիվների և ընդհանուր պարտավորությունների մեծությամբ՝ Բանկը 2 կետով բարելավել է իր մրցակցային դիրքերը համակարգում, իսկ Վարկային պորտֆելի և հաճախորդներից ներգրավված միջոցների մեծությամբ՝ 1 դիրքով:

2023թ. արդյունքներով Evocabank-ը հանդիսացել է՝ ընդհանուր ակտիվների, ընդհանուր պարտավորությունների, վարկային պորտֆելի և զուտ շահույթի մեծությամբ 8-րդ բանկը Հայաստանում, իսկ հաճախորդներից ներգրավված միջոցների և ընդհանուր կապիտալի մեծությամբ՝ 7-րդը:

2023թ. ընթացում Բանկն արձանագրել է բազմաթիվ հաջողություններ` ներդրել է նոր պրոդուկտներ, ձեռք է բերել նոր միջազգային հեղինակավոր գործընկերներ և նոր ռազմավարական համագործակցություններ, այդ թվում`

  • Բանկը ներգրավել է ևս 7 մլն ԱՄՆ դոլար շվեյցարական responsAbility-ից` ՄՓՄՁ-ների զարգացման համար:
  • Բանկը ներգրավել է 2 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ շվեյցարական Symbiotics Investments-ից` միկրո, փոքր և միջին բիզնեսների ֆինանսավորմանն աջակցելու համար:
  • Բանկը թողարկել և տեղաբաշխել է 2 մլրդ ՀՀ դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար արժեքով պարտատոմսեր:
  • Բանկը ներկայացրել է իր նոր EvocaTOUCH հավելվածը: Այն այժմ նման է սոցիալական ցանցերի feed-ի՝ ամենակարևոր և հաճախ օգտագործվող ֆունկցիաներն անմիջապես առաջին էջում են՝ քարտեր, հաշիվներ, վարկեր, ավանդներ, կարելի է իրականացնել մի շարք բանկային գործընթացներ ընդամենը մեկ ակնթարթում:
  • Բանկը ներկայացրել է իր նոր թվային քարտերի պրոդուկտը: Evoca Digital քարտերը կարելի է ձեռք բերել EvocaTOUCH հավելվածում՝ հաճախորդի նախընտրած դիզայնով։ Թվային քարտը կարելի է կցել նաև Apple Pay-ին և Google Pay-ին:
  • Բանկը գործարկել է իր նոր թվային պրոդուկտը՝ EvocaINVEST ներդրումային հավելվածը App Store-ում ու Google Play-ում, որի միջոցով հաճախորդները հնարավորություն ունեն գնել և վաճառել բաժնետոմսեր, պարտատոմսեր, ETF-ներ և այլ արժեթղթեր ավելի քան 20 երկրների ֆինանսական շուկաներում` առանց Բանկ այցելելու։
  • Բանկը կատարել է ևս մեկ կարևոր քայլ թվայնացման ոլորտում՝ ներդնելով նոր e-Sign համակարգն ու անցում կատարելով հիմնական թղթային փաստաթղթաշրջանառությունից էլեկտրոնայինի:

2023-ի ընթացքում Evocabank-ն իրականացրել է հասարակության համար կարևոր նշանակություն ունեցող տասնյակ նախագծեր, այդ թվում`

  • Բանկը նվիրաբերել է 120 մլն դրամ Fab Lab Armenia-ին։ Այն ԱՄՆ-ի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի՝ MIT-ի կողմից ստեղծված «խելացի» արհեստանոց-լաբորատորիա է՝ հագեցած հատուկ սարքավորումներով և նյութերով։
  • Evoca-ն Երևան համայնքին փոխանցել է 254 մլն ՀՀ դրամ մենապայքարային մարզաձևերի բարձրագույն վարպետության մարզադպրոցի վերանորոգման համար:

Տարվա ընթացքում Բանկն արժանացել է մի շարք հեղինակավոր մրցանակների, որոնցից`

  • Global Finance միջազգային հեղինակավոր ամսագիրը Բանկին շնորհել է միանգամից 4 մրցանակ՝
    • Լավագույն սպառողական թվային բանկը Հայաստանում 2023
    • Լավագույն սպառողական մոբայլ բանկային հավելվածը Հայաստանում 2023
    • Լավագույն կորպորատիվ թվային բանկը Հայաստանում 2023
    • Լավագույն ՓՄՁ բանկը Հայաստանում 2023
  • Global Business & Finance Magazine ամսագիրը Evocabank-ին ճանաչել է 2023թ.-ի Ամենանորարար թվային բանկը Հայաստանում:

2024 թվականին Բանկը շարունակում է հավատարիմ մնալ իր ռազմավարությանը և ընդհանուր բիզնես մոդելին՝ նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ մատուցելով Ֆինանսական ծառայություններ պարզ, արագ և հարմարավետ եղանակով՝ գործելով mobile-first ձևաչափով և դարձնելով մարդկանց կյանքն ավելի հարմարավետ:

Բաժնետերերի ժողովի որոշման համաձայն` Բանկի Խորհրդի կազմը մնաց անփոփոխ:

24/07/2026
դրամ
Դոլար (USD)
365.87
-0.08
Եվրո (EUR)
416.43
-0.86
Ռուբլի (RUR)
4.6763
+0.0228
Լարի (GEL)
139.27
-0.04
47580
-1307
Արծաթ
690.02
-8.15