ԵՄ երկրները համաձայնության չեն եկել Խաղաղության հիմնադրամից գումար հատկացնել Կիևին
ԵՄ երկրները համաձայնության չեն եկել Խաղաղության եվրոպական հիմնադրամից Կիևին զենքի համար գումար հատկացնելու վերաբերյալ. Հունգարիան հրաժարվել է վերացնել վետոն: Այդ մասին լրագրողներին հայտնել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը:
«Այս միջոցները մնում են արգելափակված մի երկրի կողմից, սակայն դա չի խանգարում Ուկրաինային զենք ստանալ», – ասել է Բորելը:
Հիշեցնենք նաև, որ Ռուսաստանի Դաշնության սառեցված ակտիվներից եկամտի օտարումից միջոցների առաջին մասնաբաժինը 1.4 միլիարդ եվրոյի չափով կփոխանցվի Եվրահանձնաժողովին օգոստոսի առաջին շաբաթվա ընթացքում, դրանք կուղղվեն Ուկրաինայի համար հակաօդային պաշտպանության համակարգեր և արկեր ձեռք բերելուն: