Ֆինանսական

USD BUY - 363.50-0.50 USD SELL - 366.50+0.00
EUR BUY - 418.50+0.00 EUR SELL - 425.00+0.00
OIL:  BRENT - 88.82+1.93 WTI - 82.40+1.28
COMEX:  GOLD - 4373.90+1.37 SILVER - 64.99+0.18
COMEX:  PLATINUM - 1756.80+2.37
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.3-0.01 EUR/GBP - 1.1569+0.29
FOREX:  EUR/USD - 1.1569+0.29 GBP/USD - 1.353+0.28
STOCKS RUS:  RTSI - 796.02-5.13
STOCKS US: DOW JONES - 53732.41-0.20 NASDAQ - 26729.16-0.28
STOCKS US: S&P 500 - 7785.76-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 68713.80+0.59 TOPIX - 4197.20+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25116.85-1.10 SSEC - 3927.18+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10750.11-0.21 CAC40 - 8636.80-0.16
STOCKS EUR:  DAX - 26440.31+0.53
14/08/2026  CBA:  USD - 365.82-0.04 GBP - 494.92+1.37
14/08/2026  CBA:  EURO - 422.74+0.68
14/08/2026  CBA:  GOLD - 51433-636 SILVER - 763.96-15.32
Ռուսաստանին բաժին է ընկնում 2024թ.-ի մայիսի ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների 63.73%-ը
24/07/2024 21:53
Կիսվել

Ռուսաստանին բաժին է ընկնում 2024թ.-ի մայիսի ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների 63.73%-ը

ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված տվյալների համաձայն 2024թ․-ի մայիսին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների ծավալը կազմել է 415․99 մլն դոլար, միևնույն ժամանակ արտերկիր է փոխանցվել 294․15 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 121․8 մլն դոլար։

Ըստ երկրների պատկերը հետևյալն է.

2024թ․-ի մայիսին Ռուսաստանից Հայաստան ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով փոխանցվել է 265․1 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 55․1 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 209․97 մլն դոլար։ Ռուսաստանին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 63.73%-ը։

ԱՄՆ-ից Հայաստան փոխանցվել է 55.9 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 44.7 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 11.2 մլն դոլար։ ԱՄՆ-ին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 13.44%-ը։

ԱՄԷ-ից Հայաստան փոխանցվել է 18.8 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 50 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է -31.3 մլն դոլար։ ԱՄԷ-ին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 4.5%-ը։

Շվեյցարիայից Հայաստան փոխանցվել է 8.19 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 9.68 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է -1.49 մլն դոլար։ Շվեյցարիային բաժին է ընկնում ստացված փոխանցումների 1.97%-ը։

Գերմանիայից Հայաստան փոխանցվել է 8.03 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 7.91 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է 0.12 մլն դոլար։ Գերմանիային բաժին է ընկնում ստացված փոխանցումների 1.93%-ը։

Մեծ Բրիտանիայից Հայաստան փոխանցվել է 7.69 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 7.34 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է 0.35 մլն դոլար։ Մեծ Բրիտանիային բաժին է ընկնում ստացված փոխանցումների 1.34%-ը։

Իռլանդիայից Հայաստան փոխանցվել է 5.78 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 0.39 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 5.39 մլն դոլար։ Իռլանդիային բաժին է ընկնում ստացված փոխանցումների 1.39%-ը։

Ֆրանսիայից Հայաստան փոխանցվել է 4.29 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 6.98 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է -2.68 մլն դոլար։ Ֆրանսիային բաժին է ընկնում ստացված փոխանցումների 1.03%-ը։

Վրաստանից Հայաստան փոխանցվել է 3.98 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 6.67 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է -2.69 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 0.95%-ը։

Ղազախստանից Հայաստան փոխանցվել է 3․52 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 1․18 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ նորհոսքը կազմել է 2․34 մլն դոլար։ Ղազախստանին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 0.84%-ը։

Այլ երկրներից Հայաստան փոխանցվել է 4.04 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 14.2 մլրդ դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է -10.19 մլն դոլար։ Այլ երկրներին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 0.97%-ը։

14/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.82
-0.04
Եվրո (EUR)
422.74
+0.68
Ռուբլի (RUR)
4.3644
+0.0006
Լարի (GEL)
139.91
+0.11
51433
-636
Արծաթ
763.96
-15.32