Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը հիմնական տոկոսադրույքը պահպանել է 5.25-5.5%-ի սահմաններում
01/08/2024 18:44
Կիսվել

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը հիմնական տոկոսադրույքը պահպանել է 5.25-5.5%-ի սահմաններում

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը, որը կատարում է երկրի կենտրոնական բանկի գործառույթները, որոշել է հիմնական տոկոսադրույքը պահպանել է 5.25-5.5% մակարդակում: Այս մասին ասվում է ամերիկյան կարգավորիչի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

«Հանձնաժողովը որոշել է պահպանել դաշնային ֆոնդերի տոկոսադրույքի թիրախային միջակայքը 5.25-5.5%-ի սահմաններում»,- ասվում է զեկույցում:

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը նաև նշել է, որ տնտեսական ակտիվությունը շարունակում է աճել մեծ տեմպերով, մինչդեռ աշխատատեղերի քանակի աճը դանդաղել է, իսկ գործազրկության մակարդակն աճել է, թեև դեռ  մնում է ցածր: Անցած տարվա ընթացքում գնաճը նույնպես նվազել է, սակայն մնում է փոքր-ինչ բարձր: Նշվում է նաև, որ վերջին ամիսներին որոշակի առաջընթաց է արձանագրվել 2% գնաճի թիրախին հասնելու ուղղությամբ:

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը դեռ չի դիտարկում տոկոսադրույքի նվազեցման հարցը: Կարգավորիչի հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 18-ին և կուղեկցվի ԱՄՆ միջնաժամկետ տնտեսական նորացված կանխատեսմամբ:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45