
Վրաստանի 17 բանկերից հինգն առաջին կիսամյակում վնաս է կրել
Վրաստանի բանկային հատվածն ավարտել է ընթացիկ տարվա առաջին կիսամյակը՝ 1․467 միլիարդ լարի զուտ շահույթով: Ըստ Ազգային բանկի տվյալների՝ ոլորտի զուտ շահույթը 2023-ի նույն ժամանակահատվածում կազմել է 1․25 միլիարդ լարի:
2024-ի հունվար-հունիս ժամանակահատվածում Վրաստանի 17 բանկերից 5-ը վնաս է կրել հետևյալ չափերով․
Pave Bank – 0․204 մլն լարի,
Paysera-0․487 միլիոն լարի,
Ishbank – 1․62 միլիոն լարի,
Silk Road bank – 3․90 միլիոն լարի,
VTB – 8․6 միլիոն լարի: