
2024թ.-ի հունիսին առևտրային բանկերի ավանդների ծավալը կազմել է 5.798 տրիլիոն
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների 2024թ.-ի հունիսին ՀՀ առևտրային բանկերի ավանդների ծավալը կազմել են 5,798,480 մլն ՀՀ դրամ (5.798 տրիլիոն)։ 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ ավանդների ծավալը աճել է 614,930 մլն-ով կամ 11․9%-ով։
Մասնավորապես ոչ ռեզիդենտների ավանդները կազմել են 1,378,284 մլն դրամ, իսկ ռեզիդենտներինը 4,420,197 մլն դրամ։
Ռեզիդենտների ավանդների 60.3%-ը կամ 2,667,049 մլն դրամը բաժին է ընկնում ՀՀ դրամով ավանդներին, որոնց ծավալը 2023թ. հունիսի վերջի համեմատ աճել է 16.6%-ով։
Ավանդների 39․7%-ը կամ 1,753,148 մլն դրամը բաժին է ընկնում տարադրամով ավանդներին, որոնց ծավալը 2023թ. հունիսի վերջի համեմատ աճել է 10․3%-ով։