ՏԵՂԱԲԱՇԽՎԵԼ ԵՆ 1 ՄԼՐԴ ԴՐԱՄ ԾԱՎԱԼՈՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ
Այսօր՝ մարտի 11-ին, տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52103148 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ՝ տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 2 մլրդ 381 մլն 190 հազ դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 281 մլն 190 հազ դրամ, իսկ ոչ մրցակցային` 100 մլն դրամ:
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 910 638 071 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.7053 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.7315 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 6 դիլեր և գանձապետական պահառուն: