Ֆինանսական

USD BUY - 366.00+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 417.00+1.00 EUR SELL - 421.50-0.50
OIL:  BRENT - 73.26+1.03 WTI - 69.82-0.84
COMEX:  GOLD - 3978.70+0.41 SILVER - 57.92+1.12
COMEX:  PLATINUM - 1551.00-1.44
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 162.81+0.41 EUR/GBP - 1.1402+0.04
FOREX:  EUR/USD - 1.1402+0.04 GBP/USD - 1.3234+0.03
STOCKS RUS:  RTSI - 945.09-0.73
STOCKS US: DOW JONES - 52319.20+0.26 NASDAQ - 26213.72+1.52
STOCKS US: S&P 500 - 7499.36+0.79
STOCKS JAPAN:  NIKKEI - 70474.96+0.59 TOPIX - 4011.50+0.42
STOCKS CHINA:  HANG SENG - 22881.02+0.00 SSEC - 4112.45+0.44
STOCKS EUR:  FTSE100 - 10497.12+0.12 CAC40 - 8403.99+0.44
STOCKS EUR:  DAX - 24995.81+1.50
01/07/2026  CBA:  USD - 368.05+0.16 GBP - 487.7+0.83
01/07/2026  CBA:  EURO - 419.47+0
01/07/2026  CBA:  GOLD - 47641+16 SILVER - 695.79+13.26
Բանկային գաղտնիք. Էլինա Ստեփանյանը՝ թիմ ձևավորելու մարտահրավերների և լավագույն գործատու լինելու չափորոշիչների մասին
10/09/2024 20:40
Կիսվել

Բանկային գաղտնիք. Էլինա Ստեփանյանը՝ թիմ ձևավորելու մարտահրավերների և լավագույն գործատու լինելու չափորոշիչների մասին

«Բանկային գաղտնիք» նախագծի շրջանակում Ինեկոբանկի Գործատուի բրենդի կառավարման բաժնի ղեկավար Էլինա Ստեփանյանը խոսում է նոր սերնդի առանձնահատկությունների, ակնկալիքների, թիմ ձևավորելու մարտահրավերների և լավագույն գործատու լինելու չափորոշիչների մասին։

Գործատուի բրենդի կառավարման բաժին Հայաստանում ոչ բոլոր ընկերություններն ունեն, բայց Ինեկոբանկի համար սա ռազմավարական նշանակություն ունի:

«Մեր բանկը պլաններ ունի մոտ ապագայում դիրքավորվել՝ որպես լավագույն գործատու բանկային համակարգում: դրա համար մեր բաժնի գործունեությունը ընդգծված կարևորություն ունի՝ բանկի նպատակներից ելնելով: Մեր ռազմավարության հիմքում է դառնալ լավագույնը մեր ոլորտում և հետաքրքրել հնարավորինս շատերին՝ միանալու մեր թիմին»:

Ինեկոբանկում կարևորում են երիտասարդ մասնագետների ներգրավվածությունը: Հետևաբար բանկում ցանկանում են, որ երիտասարդները, նախ, ճանաչեն բանկը, Ինեկոբանկում կարիերայի առախաղացման հնարավորությունները:

«Որպես իրողություն պետք է ընդունել, որ պետք է մտածված գործել՝ երիտասարդներին հետաքրքրելու համար: Դեռ կան գործատուներ, որոնք կարծում են, թե երիտասարդները պետք է երազեն իրենց մոտ աշխատելու համար, բայց իրականությունն այն է, որ յուրաքանչյուր գործատու պետք է լավ մասնագետների համար պայքարի ու ստեղծի այնպիսի պայմաններ, որ մարդիկ ուզեն այնտեղ աշխատել»:

Էլինա Ստեփանյանը կարծում է, որ «գործ չկա» ձևակերպման հիմքում առաջարկի ու պահանջարկի անհամապատասխանությունն է: Պատճառ են նաև աշխատանք փնտրողների ակնկալիքներն ու գործատուների սահմանած ստանդարտները:

Մասնագետը խորհուրդ է տալիս աշխատանքի ընդունվելու համար հարցազրույցներին միշտ ներկայանալ այնպիսին, ինչպիսին կաք: Իսկ Ինեկոթիմում լավ մասնագետների համար աշխատանք միշտ էլ կա:

01/07/2026
դրամ
Դոլար (USD)
368.05
+0.16
Եվրո (EUR)
419.47
+0
Ռուբլի (RUR)
4.7071
+0.0011
Լարի (GEL)
139.28
+0.21
47641
+16
Արծաթ
695.79
+13.26