Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Gyurjyan Cascade բնակելի համալիրը TOON EXPO-ում կարող է նոր ռեկորդ սահմանել
21/10/2024 17:31
Կիսվել

Gyurjyan Cascade բնակելի համալիրը TOON EXPO-ում կարող է նոր ռեկորդ սահմանել

Հայաստանի անշարժ գույքի շուկան պատրաստվում է հոկտեմբերի 25-27 «Մերիդիան» էքսպո կենտրոնում անցկացվելիք ոլորտի ամենամեծ ցուցահանդեսին՝ TOON EXPO 2024-ին։ Էքսպոն այս տարի անց է կացվելու չորրորդ անգամ։ Տասնյակ հազարավոր այցելուներ ունեցող այս ցուցահանդեսը կառուցապատող ընկերությունների համար մեծ վաճառքներ անելու տարվա լավագույն հնարավորությունն է։

Հատկապես այս տարի, երբ Երևանում եկամտահարկի վերադարձի օրենքի գործունեությանն ընդամենը երկու ամիս է մնացել, մայրաքաղաքում բնակելի շենքեր և թաղամասեր կառուցող ընկերություններն ամեն ինչ անելու են, որպեսզի էքսպոյի ընթացքում հնարավորինս շատ բնակարաններ վաճառեն։

TOON EXPO 2024-ին այս տարի մասնակցելու են կառուցապատման և անշարժ գույքի ոլորտում գործող ռեկորդային թվով կազմակերպություններ։ Վերջիններս արդեն իսկ ներկայացնում են հատուկ էքսպոյի համար նախապատրաստած իրենց հատուկ առաջարկներն ու զեղչերը։ Այս տարի բոլոր այս ընկերությունների մեջ հատկապես աչքի է ընկնում Gyurjyan Cascade բնակելի թաղամասը, որը խիստ մրցունակ գներից զատ (ընկերությունն առաջարկում է բնակարաններ՝ սկսած 1ք/մ-ի համար 429.000 ՀՀ դրամից) իր գործընկեր ՎԵԳԱ խանութների ցանցի հետ համատեղ հանդես է եկել նաև աննախադեպ ակցիայով՝ 10% Cashback TOON EXPO 2024-ի ընթացքում ձեռք բերված բնակարանի ընդհանուր գնից։ Ընդ որում, եթե գնորդները որոշեն չկանխիկացնել Cashback-ի գումարն, այլ օգտագործել այն ՎԵԳԱ խանութների ցանցում, ապա կստանան լրացուցիչ 7-30% զեղչեր։ Մանրամասները ներկայացված են Gyurjyan Cascade-ի առաջարկում։

Մասնագետների գնահատմամբ՝ նման առաջարկով Gyurjyan Cascade թաղամասը, որն առանց այն էլ աչքի է ընկնում բնակարանների վաճառքի մեծ թվով, TOON EXPO 2024-ում կարող է հավակնել ռեկորդային վաճառքներ իրականացնելուն։ Դրան նպաստում են նաև թաղամասի հարմար տեղադիրքը (այն կառուցվում է Նոր Նորքի բարձունքում), բակային հարուստ ենթակառուցվածքը, կառուցապատողի բազում տարիների վստահելի փորձն ու, իհարկե, բնակարանների որակը։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98