Ֆինանսական

USD BUY - 381.50+0.00 USD SELL - 383.50+0.00
EUR BUY - 444.00+0.00 EUR SELL - 448.00+0.00
OIL:  BRENT - 61.22-0.76 WTI - 57.53-0.81
COMEX:  GOLD - 4302.70+0.62 SILVER - 61.06-2.86
COMEX:  PLATINUM - 1764.20+2.96
LME:  ALUMINIUM - 2868.50+0.42 COPPER - 11515.00+0.24
LME:  NICKEL - 14587.00-1.00 TIN - 41337.00+3.71
LME:  LEAD - 1968.00-0.53 ZINC - 3125.00+1.13
FOREX:  USD/JPY - 155.81+0.09 EUR/GBP - 1.174+0.06
FOREX:  EUR/USD - 1.174+0.06 GBP/USD - 1.3368-0.16
STOCKS RUS:  RTSI - 1082.41-0.83
STOCKS US: DOW JONES - 48458.05-0.51 NASDAQ - 23195.17-1.69
STOCKS US: S&P 500 - 6827.41-1.07
STOCKS JAPAN:  NIKKEI - 50836.55+1.37 TOPIX - 3423.83+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 25976.79+1.75 SSEC - 3889.35+0.41
STOCKS EUR:  FTSE100 - 9649.03-0.56 CAC40 - 8068.62-0.21
STOCKS EUR:  DAX - 24186.49-0.45
12/12/2025  CBA:  USD - 381.77-0.07 GBP - 510.66-0.17
12/12/2025  CBA:  EURO - 447.7+0.68
12/12/2025  CBA:  GOLD - 51924+361 SILVER - 762.41+13.12
2024թ. հունվար-սեպտեմբերին ՀՀ խոշոր հարկատու առևտրային բանկերի մուծած հարկերի ծավալը նվազել է 8%-ով. Առաջատարն Ամերիաբանկն է
29/10/2024 12:35
Կիսվել

2024թ. հունվար-սեպտեմբերին ՀՀ խոշոր հարկատու առևտրային բանկերի մուծած հարկերի ծավալը նվազել է 8%-ով. Առաջատարն Ամերիաբանկն է

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2024թ. հունվար-սեպտեմբեր ամիսների 1,000 խոշոր հարկ վճարողների ցանկը և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։ Խոշոր հարկատուների ցուցակում ներկայացված են Հայաստանում գործող առևտրային բանկերը, ինչպես նաև ՀՀ Կենտրոնական բանկը։

2024թ. հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքում բանկային ոլորտի առաջատար հարկատուն Ամերիաբանկն է։ Բանկի կողմից մուծված հարկերի ծավալը 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 10.43%-ով կամ 2.38 մլրդ դրամով՝ կազմելով 20.44 մլրդ դրամ։ Բանկն ընդհանուր ցուցակի 6-րդ հորիզոնականում է։

Ակբա բանկը երկրորդն է՝ 10.94 մլրդ դրամ հարկով։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 0.48%-ով կամ 52.65 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 17-րդ հորիզոնականում է։

Ինեկոբանկը երրորդն է՝ 9.51 մլրդ դրամ հարկով։ 2023թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 10.22%-ով կամ 881.3 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 19-րդն է։

Չորրորդը Արդշինբանկն է՝ 8.13 մլրդ դրամ վճարված հարկով։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 61.86%-ով կամ 13.18 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 24-րդն է։

Յունիբանկը հինգրորդն է՝ 6.72 մլրդ դրամ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 121.99%-ով կամ 3.7 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 27-րդն է։

Վեցերորդ տեղում Կոնվերս Բանկն է՝ վճարած 6.65 մլրդ դրամ հարկով։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 0.81%-ով կամ 54.25 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 28-րդ հորիզոնականում է:

ԱյԴի բանկը յոթերորդն է՝ 5.34 մլրդ դրամ հարկով։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 1.37%-ով կամ 74.42 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 39-րդ հորիզոնականում է։

Արարատբանկն Ութերորդն է՝ վճարված 5.00 մլրդ դրամ հարկով։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 1.74%-ով կամ 85.64 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 42-րդ հորիզոնականում է։

Իններորդ տեղում է Էվոկաբանկը՝ 4.67 մլրդ դրամ վճարված հարկով։ 2023թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 35.85%-ով կամ 2.61 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 46-րդ հորիզոնականում է։

ՎՏԲ-Հայաստան բանկը 10-րդն է՝ վճարած 4.37 մլրդ դրամ հարկով։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 43.57%-ով կամ 1.33 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 51-րդ է։

Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստանը (ձեռք է բերվել Արդշինբանկի կողմից) 11-րդն է՝ 4.36 մլրդ դրամ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 9.25%-ով կամ 444.2 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 52-րդ հորիզոնականում է։

12-րդ հորիզոնականում Հայէկոնոմբանկն է, որի մուծած հարկերի ծավալը կազմել է 4.21 մլրդ դրամ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 16.22%-ով կամ 587.2 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 54-րդ հորիզոնականում է։

Ֆասթ բանկը 13-րդն է՝ վճարած 3.43 մլրդ դրամ հարկով։ 2023թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 25.68%-ով կամ 699.89 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 67-րդ հորիզոնականում է։

ԱՄԻՕ բանկը (նախկինում՝ Հայբիզնեսբանկ) 14-րդն է՝ վճարած 3.41 մլրդ դրամ հարկով։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 38.59%-ով կամ 949.24 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 68րդն է։

Արմսվիսբանկը 15-րդն է՝ 2.27 մլրդ դրամ հարկով։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 9.96%-ով կամ 250.62 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 108-րդ հորիզոնականում է։

Մելլաթ բանկը 16-րդն է՝ վճարած 1.37 մլրդ դրամ հարկով։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 51.48%-ով կամ 466.41 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 166-րդն է։

Արցախ բանկը 17-րդն է՝ վճարած 1.21 մլրդ դրամ հարկով։ Բանկն ընդհանուր ցուցակում 192-րդն է։

Բիբլոս Բանկ Արմենիան 18-րդն է՝ 822.26 մլն դրամ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 12.8%-ով կամ 93.29 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 289-րդ հորիզոնականում է։

Ինչ կայանում է Կենտրոնական բանկին, ապա 2024թ. հունվար-սեպտեմբերին բանկի կողմից վճարվել է 1.57 մլրդ դրամ հարկ, 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 33.8 մլն դրամով կամ 2.21%-ով։

Ցուցակում տեղ գտած առևտրային բանկերի կողմից 2024թ․ հունվար-սեպտեմբերին ընդհանուր առմամբ մուծվել է 102.85 մլրդ դրամ հարկ, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշից պակաս է 8.00%-ով կամ 8.95 մլրդ դրամով (համեմատության մեջ հաշվի չի առնված Արցախ բանկի 2023թ. հունվարի-սեպտեմբերին մուծած հարկերի ծավալը)։

Բանկերի կողմից վճարված հարկերի ընդհանուր ծավալը կազմում է ՀՀ 1,000 խոշոր հարկատուների կողմից մուծված հարկերի 7.77%-ը։ 2023թ. համադրելի ժամանակահատվածում նշված ցուցանիշը 8.82% էր։

Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 27/10/24 դրությամբ՝ 387.25 դրամ), ապա բանկերի կողմից մուծված հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 265.59 մլն դոլար։

2024թ. հունվար-սեպտեմբերին ծավալի ցուցանիշով ամենամեծ աճն արձանագրել է Յունիբանկը՝ 3.69 մլրդ դրամ։ Տոկոսային ցուցանիշով նույնպես առաջատար է Յունիբանկը՝ +121.99%։

ՀՀ խոշոր հարկատու բանկեր. 2024թ. հունվար-սեպտեմբեր

NoԱնվանումՀարկ*
6ԱՄԵՐԻԱԲԱՆԿ 20,438,137
17ԱԿԲԱ ԲԱՆԿ 10,940,454
19ԻՆԵԿՈԲԱՆԿ 9,506,323
24ԱՐԴՇԻՆԲԱՆԿ 8,128,394
27ՅՈՒՆԻԲԱՆԿ 6,723,619
28ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ 6,653,464
39ԱյԴի Բանկ 5,343,256
42ԱՐԱՐԱՏԲԱՆԿ 5,001,869
46ԷՎՈԿԱԲԱՆԿ 4,669,870
51ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ 4,374,022
52ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ 4,358,767
54ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ 4,207,914
67ՖԱՍԹ ԲԱՆԿ 3,425,649
68ԱՄԻՕ ԲԱՆԿ ՓԲԸ 3,409,213
108ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ 2,266,056
166ՄԵԼԼԱԹ ԲԱՆԿ 1,372,350
192ԱՐՑԱԽԲԱՆԿ 1,207,889
289ԲԻԲԼՈՍ ԲԱՆԿ ԱՐՄԵՆԻԱ 822,263
ԸՆԴԱՄԵՆԸ 102,849,510
147ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ 1,565,581
* Հարկերի ծավալը՝ (հազար դրամ)

12/12/2025
դրամ
Դոլար (USD)
381.77
-0.07
Եվրո (EUR)
447.7
+0.68
Ռուբլի (RUR)
4.7817
-0.0401
Լարի (GEL)
141.54
-0.02
51924
+361
Արծաթ
762.41
+13.12