Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Կենտրոնական դեպոզիտարիայի և ՀՀ նոտարական պալատի միջև տվյալների փոխանակման նոր  էլեկտրոնային հարթակի գործարկում
01/11/2024 21:36
Կիսվել

Կենտրոնական դեպոզիտարիայի և ՀՀ նոտարական պալատի միջև տվյալների փոխանակման նոր  էլեկտրոնային հարթակի գործարկում

Նոյեմբերի 1-ին, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի (ՀԿԴ) գլխավոր տնօրեն Անի Մակարյանի և Նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանի միջև կնքվեց պայմանագիր՝ տվյալների փոխանակման նոր էլեկտրոնային հարթակի գործարկման վերաբերյալ: Հարթակը հնարավորություն է տալիս նոտարին ուղարկել հարցումներ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ԲԲԸ՝ ժառանգատուին պատկանող արժեթղթերի և կենսաթոշակային ֆոնդերի փայերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով, ինչպես նաև ժառանգության իրավունքի վկայագրում առկա տվյալների փոխանակում իրականացնելու համար:

Սույն կարգը հաստատվել է ՀՀ Արդարադատության նախարարի հրամանով դեռևս 2023 թվականի սեպտեմբերի 5-ին։

Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան վարում է արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգը, որը ներառում է նաև կուտակային կենսաթոշակային ֆոնդերի մասնակցի ռեեստրի վարման գործառույթը: Քանի որ արժեթղթերն ու կենսաթոշակային ֆոնդի փայերը հանդիսանում են քաղաքացիների սեփականությունը, ժառանգության իրավունքի գործարքների համար նոտարները հաճախակի են դիմում Կենտրոնական դեպոզիտարիային՝ համապատասխան հարցումներ ուղարկելով: Նախկինում այս գործընթացը իրականացվում էր թղթային եղանակով, որը խլում էր բավականին ժամանակ և ռեսուրսներ։

Այս նոր էլեկտրոնային հարթակը էականորեն կբարելավի գործընթացը՝ հնարավորություն տալով նոտարներին և Կենտրոնական դեպոզիտարիային իրականացնել տվյալների փոխանակում առցանց: Այս փոփոխությունը արագացնում է տեղեկատվության տրամադրման գործընթացը, ապահովում տվյալների անվտանգությունն ու պարզությունը՝ միաժամանակ կրճատելով ժառանգական իրավունքի վկայագրերի ներկայացման և սեփականության փոխանցման ժամկետները:

Նոր հարթակը նաև հնարավորություն է տալիս ժառանգական իրավունքի վկայագրերի փոխանցումն իրականացնել առցանց, որն էապես կրճատում է ժամանակատար և հաճախ բարդ գործընթացը՝ ապահովելով, որ ժառանգները ստանան իրենց պատկանող սեփականությունը արագ և անվտանգ եղանակով:

«Մեր նպատակներից մեկն է բարելավել մեր գործընկերների հետ տեղեկատվության փոխանակման արդյունավետությունը՝ օգտագործելով ժամանակակից էլեկտրոնային և թվային լուծումներ, որոնք ոչ միայն կհեշտացնեն գործընթացները, այլև հնարավորություն կտան ավելի արագ, ճշգրիտ և հարմարավետ սպասարկում իրականացնել։ Մասնավորապես փաստաթղթային շրջանառությունը գրեթե կվերանա և գործընթացները կիրականացվեն ամբողջապես էլեկտրոնային և ակնթարթային տարբերակով։ Կարծում եմ, որ այս բարեփոխումը կլինի այն առանցքային գործիքը, որը էապես կբարելավի թե՛ Կենտրոնական դեպոզիտարիայի և թե՛ ՀՀ Նոտարական պալատի կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը՝ բերելով նոր որակ պետական և մասնավոր հատվածների միջև համագործակցությունում»,- նշել է ՀԿԴ-ի գլխավոր տնօրեն Անի Մակարյանը։

Այս նախաձեռնությունն առաջին քայլն է Հայաստանում ժառանգական գործընթացների ժամանակակից, տեխնոլոգիապես ապահով ու արագ լուծումների ներդրման ճանապարհին՝ խթանելով քաղաքացիների սեփականության իրավունքի պահպանությունը և ապահովությունը։

Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան մատուցում է  քլիրինգի ու վերջնահաշվարկի, ակտիվների սպասարկման ու ռեեստրավարման ծառայություններ՝ թույլ տալով հայաստանյան ու միջազգային գործընկերներին ավելի արդյունավետ իրականացնել իրենց ընթացիկ աշխատանքները։ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան նաև Հայաստանում կուտակային կենսաթոշակային ֆոնդերի  պահառուն և մասնակիցների ռեեստրավարն է:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52