Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 108.74-4.11 WTI - 99.79-4.16
COMEX:  GOLD - 3904.60+0.49 SILVER - 50.25+2.34
COMEX:  PLATINUM - 1435.50-0.03
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.95+0.27 EUR/GBP - 1.1216+0.56
FOREX:  EUR/USD - 1.1216+0.56 GBP/USD - 1.3416+0.19
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86-0.33 TOPIX - 3930.28-0.88
STOCKS CHINA:  HANG SENG - 23393.32+0.42 SSEC - 3638.03+1.08
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
02/11/2026  CBA:  USD - 360.5+0.36 GBP - 483.21-0.46
02/11/2026  CBA:  EURO - 403.9+0.54
02/11/2026  CBA:  GOLD - 45356-1264 SILVER - 580.68-26.28
2024թ.-ի հոկտեմբերի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը 12․6 մլրդ դոլար է (+1,517 մլն դոլար)
11/12/2024 17:11
Կիսվել

2024թ.-ի հոկտեմբերի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը 12․6 մլրդ դոլար է (+1,517 մլն դոլար)

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ.-ի հոկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 4,889,541.5 մլն դրամ: 2023թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ պետական պարտքն աճել է 418,064․6 մլն դրամով կամ 9․3%-ով։

Մասնավորապես, արտաքին պարտքը նվազել է 123,176․8 մլն դրամով կամ 4․8%-ով և կազմել 2,429,040.8 մլն դրամ, որից ՀՀ կառավարության պարտքը՝ 2,232,327.2 մլն դրամ է, իսկ Կենտրոնական բանկի պարտքը՝ 196,713.5 մլն դրամ:

Ինչ վերաբերում է ներքին պարտքին, ապա այն աճել է 28․2%-ով կամ 541,241․4 մլն դրամով և կազմել 2,460,500.7 մլն դրամ, որից ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսեր՝ 2,237,295.4 մլն դրամ, ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պետական պարտատոմսեր՝ 215,035.7 և ներքին երաշխիքներ՝ 8,169.6 մլն դրամ:

Եթե պետական պարտքը ներկայացնենք ԱՄՆ դոլարով՝ հաշվի առնելով դոլարի 2024թ.-ի հոկտեմբերի 31-ի 387.05 դրամ փոխարժեքը, ապա 2024թ.-ի հոկտեմբերի 31-ի ՀՀ պետական պարտքը կազմել է 12․6 մլրդ ԱՄՆ դոլար: Այդ թվում` արտաքին պարտքը կազմել է 6․3 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքը՝ 6․4 մլրդ ԱՄՆ դոլար։ 2023թ.-ի հոկտեմբերի վերջի 11․12 մլրդ դոլար ցուցանիշի համեմատ պետական պարտքն աճել է 13․6%-ով կամ 1,517 մլն դոլարով։

02/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.5
+0.36
Եվրո (EUR)
403.9
+0.54
Ռուբլի (RUR)
4.4452
-0.0402
Լարի (GEL)
138.87
+0.09
45356
-1264
Արծաթ
580.68
-26.28