Ֆինանսական

USD BUY - 394.00+0.00 USD SELL - 399.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+1.00
OIL:  BRENT - 73.33-0.66 WTI - 69.69-0.97
COMEX:  GOLD - 2652.70+0.33 SILVER - 30.45+0.16
COMEX:  PLATINUM - 966.30+0.59
LME:  ALUMINIUM - 2565.00+0.00 COPPER - 8950.50+0.00
LME:  NICKEL - 15477.00+0.00 TIN - 28818.00+0.00
LME:  LEAD - 1984.00+0.00 ZINC - 3049.00+0.00
FOREX:  USD/JPY - 157.64+0.16 EUR/GBP - 1.0411+0.14
FOREX:  EUR/USD - 1.0411+0.14 GBP/USD - 1.2521-0.14
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43325.80+0.07 NASDAQ - 20020.36-0.05
STOCKS US: S&P 500 - 6037.59-0.04
STOCKS JAPAN:  NIKKEI - 40281.16+1.80 TOPIX - 2801.68+1.26
STOCKS CHINA:  HANG SENG - 20092.10-0.03 SSEC - 3401.96+0.11
STOCKS EUR:  FTSE100 - 8136.99+0.00 CAC40 - 7282.69+0.00
STOCKS EUR:  DAX - 19848.77+0.00
27/12/2024  CBA:  USD - 396.48+0.30 GBP - 496.79+0.30
27/12/2024  CBA:  EURO - 413.13+1.06
27/12/2024  CBA:  GOLD - 33318.44+25.21 SILVER - 375.79+0.29
Գերազանց սպասարկումը՝ Բիբլոս Բանկ Արմենիա x SatisfAI համագործակցության կենտրոնում
27/12/2024 17:57
Կիսվել

Գերազանց սպասարկումը՝ Բիբլոս Բանկ Արմենիա x SatisfAI համագործակցության կենտրոնում

Մշտապես կարևորելով հաճախորդամետության բարձր չափանիշները՝ Բիբլոս Բանկ Արմենիան ներկայանում է SatisfAI նորարարական հարթակի հետ համագործակցությամբ, որը թույլ կտա Հաճախորդների շրջանում անցկացնել գոհունակության հարցումներ և շարունակ կատարելագործել Բանկի ծառայությունները:

SatisfAI-ը հաճախորդների հետ հետադարձ կապի գործիք է, որը հնարավորություն է տալիս հավաքագրելու և վերլուծելու հաճախորդների կարծիքներն ու գաղափարները։

Բանկի մասնաճյուղերում որևէ գործարք կատարելուց հետո Հաճախորդները կստանան SMS հաղորդագրություն՝ պարզ հարցման միջոցով իրենց կարծիքն արտահայտելու առաջարկով։

Հարցման արդյունքները կօգնեն ավելի լավ հասկանալ հաճախորդների ցանկությունները, բարելավել առաջարկներն ու մատուցել էլ ավելի անհատականացված ծառայություններ։

«Իսկապես հաճախորդամետ մոտեցումը Բիբլոս Բանկ Արմենիայի այցեքարտն է, ինչն էլ բերել է Բանկի և SatisfAI-ի միջև համագործակցությանը։ Հարցումները թույլ կտան ավելի լսելի դարձնել մեր Հաճախորդների ձայնն ու կատարելագործել մեր սպասարկումը նրանց կարիքներին համապատասխան։ Օգտագործելով հարթակը՝ մենք ամբողջական պատկերացում կկազմենք Բանկում մեր հաճախորդների փորձառության մասին և կկարողանանք կայացնել կոնկրետ տվյալների վրա հիմնված որոշումներ, որոնք կգերազանցեն մեր Հաճախորդների սպասելիքները», – նշեց Բանկի սպառողական գործառնությունների վարչության ղեկավար Արթուր Փալիկյանը:

«Մենք շատ ոգևորված ենք Բիբլոս Բանկ Արմենիայի հետ համագործակցության առաջին փուլի մեկնարկով և վստահ ենք, որ սա փոխշահավետ համագործակցության և երկար ճանապարհի սկիզբն է: Հաջորդ փուլերում ակնկալում ենք ներդնել մեր թիմի կողմից մշակված նոր AI մոդուլը։ Այս մոդուլը, մշակելով զանգերի կենտրոնի և IP-տեսախցիկների միջոցով հավաքագրված տվյալները, թույլ է տալիս ավտոմատացված կերպով վերհանել հաճախորդների խնդիրները և պատկերացում ձևավորել հաճախորդամետ քաղաքականության մշակման վեկտորներում։ Վստահ ենք, որ SatisfAI-ը կօգնի կատարելագործել Բիբլոս Բանկ Արմենիայի հաճախորդների գոհունակության և հավատարմության ցուցանիշները», – նշեց SatisfAI-ի համահիմնադիր Հայկ Կարապետյանը։

Հետագայում հաճախորդները կկարողանան ստանալ հարցումները նաև էլեկտրոնային նամակով և Byblos Mobile հավելվածով։

27/12/2024
դրամ
Դոլար (USD)
396.48
+0.30
Եվրո (EUR)
413.13
+1.06
Ռուբլի (RUR)
3.76
-0.22
Լարի (GEL)
142.11
+0.36
33318.44
+25.21
Արծաթ
375.79
+0.29