![Վրաստանում անհատ ձեռնարկատերերի համար փոխվել է հայրկային հայտարարագրման ձևը](https://b24.am/pub/uploads/2023/10/tax-1280x850.jpg)
Վրաստանում անհատ ձեռնարկատերերի համար փոխվել է հայրկային հայտարարագրման ձևը
Վրաստանում փոքր բիզնես ունեցող անհատ ձեռներեցների հարկային հայտարարագրի ձևը փոխվել է: Նոր ձևը պահանջում է ներկայացնել դեկտեմբերի հաշվետվությունը:
Ամսական հարկային հայտարարագիրն առանձնահատուկ ընդգծում է եկամտի ստացման մանրամասները:
Բիզնեսի որոշ տեսակների համար 1%-ով բարձրացվել է հարկվող եկամտի առավելագույն մակարդակը, իսկ որոշ գործունեության տեսակների համար փոքր բիզնեսի կարգավիճակը դարձել է անհասանելի:
Բիզնես-ռեգիստրի տվյալներով՝ ներկայումս Վրաստանում գրանցված է 643.834 ԱՁ:
Նախկինում փոքր բիզնեսի համար ամսական հայտարարագիրը ուներ միայն մեկ դաշտ, որը արտացոլում էր ամսվա բոլոր եկամուտները: Այժմ, ըստ թարմացված ձևի, անհրաժեշտ է եկամուտը բաշխել ըստ տեսակների: