Ֆինանսական

USD BUY - 365.00+0.50 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 416.50-0.50 EUR SELL - 421.50-2.50
OIL:  BRENT - 90.09+2.27 WTI - 84.67+2.82
COMEX:  GOLD - 4049.10-0.65 SILVER - 57.59-2.72
COMEX:  PLATINUM - 1658.70+0.88
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 157.81-1.79 EUR/GBP - 1.1527+0.18
FOREX:  EUR/USD - 1.1527+0.18 GBP/USD - 1.348+0.26
STOCKS RUS:  RTSI - 882.61+1.25
STOCKS US: DOW JONES - 52485.03+0.53 NASDAQ - 25373.85+1.00
STOCKS US: S&P 500 - 7489.72+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 64362.02+4.03 TOPIX - 4003.30+1.29
STOCKS CHINA:  HANG SENG - 25884.43+0.10 SSEC - 3832.26+0.72
STOCKS EUR:  FTSE100 - 10868.05-0.27 CAC40 - 8509.64+0.28
STOCKS EUR:  DAX - 25629.24+0.07
31/07/2026  CBA:  USD - 366.2-0.43 GBP - 492.25+1.15
31/07/2026  CBA:  EURO - 421.13+0.46
31/07/2026  CBA:  GOLD - 48402+1242 SILVER - 683.52+6.98
ՀՀ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ՎԶԵԲ-Ի ՄԻՋԵՎ ՁԵՎԱՎՈՐՎԵԼ Է ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿ
03/05/2013 16:59
Կիսվել

ՀՀ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ՎԶԵԲ-Ի ՄԻՋԵՎ ՁԵՎԱՎՈՐՎԵԼ Է ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿ

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ընդունել է Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) Կովկասի, Մոլդովայի եւ Բելոռուսի տարածաշրջանային տնօրեն Փոլ-Անրի  Ֆորիեսթերին՝ վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` ԿԲ Նախագահը բարձր է գնահատել Հայաստանում ՎԶԵԲ-ի բազմամյա գործունեության արդյունքները. Հայաստանում գործունեության առաջին օրից  ի վեր այն մեծ դեր է ունեցել երկրի տնտեսության կայուն զարգացման  խթանման գործում` ներդրումներ իրականացնելով տնտեսության իրական հատվածում, մասնավորապես, այնպիսի ճյուղերում, ինչպիսին են  գյուղատնտեսությունը, էներգետիկան, տրանսպորտը, մունիցիպալ և բնապահպանական ենթակառուցվածքները, հեռահաղորդակցությունը և, իհարկե, ֆինանսական ոլորտը:

Պարոն Ֆորիեսթերն շնորհակալություն է հայտնել համագործակցության համար, նշելով՝ ՀՀ բանկային համակարգի եւ ՎԶԵԲ-ի միջեւ վերջին տարիներին արձանագրված գործակցության բարձր մակարդակը, ինչին նպաստել են նաեւ ֆինանսական հատվածի զարգացմանն ու ֆինանսական կայունության ապահովմանն ուղղված ԿԲ ջանքերը: Նա նաեւ ներկայացրել է ՎԶԵԲ Կովկասի, Մոլդովայի եւ Բելոռուսի տարածաշրջանային նոր տնօրեն Բրունո Պալվաներային:

Պարոն Ջավադյանը շնորհակալություն է հայտնել պարոն Ֆորիեսթերին արդյունավետ համագործակցության համար, հույս հայտնելով, որ նորանշանակ տարածաշրջանային տնօրենին կհաջողվի ամրապնդել երկկողմ հարաբերություններն ու համագործակցության մակարդակը:

31/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.2
-0.43
Եվրո (EUR)
421.13
+0.46
Ռուբլի (RUR)
4.6065
+0.0345
Լարի (GEL)
139.52
-0.12
48402
+1242
Արծաթ
683.52
+6.98