Ակտիվացնելով Էլեկտրոնային ծանուցումը և տուգանքը վճարելով 15 օրվա ընթացքում՝ վարորդները կօգտվեն 20 և 30 տոկոս բոնուսային նվազեցումներից
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումները էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի չափը կնվազի 20 տոկոսով։ Բոնուսային բաղադրիչից կարող եք օգտվել՝ գրանցվելով roadpolice.am համակարգում։
Խրախուսական նորմերից օգտվելու ևս մեկ հնարավորություն․էլեկտրոնային փոստով տուգանքի մասին ծանուցվելուց և 20 տոկոս բունուսային բաղադրիչից օգտվելու դեպքում տուգանքը 15 օրվա ընթացքում վճարելով՝ կգործի նաև հավելյալ 30 տոկոս բոնուսային բաղադրիչով նվազեցումը։
Կարևոր է իմանալ՝ 20 տոկոս բոնուսային բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը: