
Ֆինանսական հաշվարկներում դոլարից հրաժարվելու գաղափարն Աֆրիկայում թափ է հավաքում
Աֆրիկյան երկրներում գնալով ավելի տարածված է դառնում դոլարից հրաժարվելու և փոխադարձ հաշվարկներով այլ վճարման միջոցի անցնելու գաղափարը։ Մայրցամաքում ի հայտ են գալիս վճարման խոստումնալից այլընտրանքային մեթոդներ: Այս մասին հայտնում է Agence Ecofin-ը:
«ԱՄՆ դոլարից ազատվելու գաղափարը նորություն չէ Աֆրիկայի համար, սակայն այն վերջերս ավելի շատ կողմնակիցներ է ձեռք բերել»:
Գործակալությունն ընդգծում է, որ տեղական արժույթները, այլ արժույթների հասանելիության հետ կապված խնդիրները և դոլարով ներկրումներից կախվածությունը ավելի քան բարդ խնդիր է դարձել, բայց մայրցամաքում առաջանում են արժանի այլընտրանքներ: