Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
Մեկնարկել է «Ռիսկերի խելամիտ կառավարման մոտեցումը դրամավարկային քաղաքականությանը» 2-րդ ամենամյա գիտաժողովը
24/01/2025 09:35
Կիսվել

Մեկնարկել է «Ռիսկերի խելամիտ կառավարման մոտեցումը դրամավարկային քաղաքականությանը» 2-րդ ամենամյա գիտաժողովը

Դիլիջանում մեկնարկել է «Ռիսկերի խելամիտ կառավարման մոտեցումը դրամավարկային քաղաքականությանը» 2-րդ ամենամյա գիտաժողովը:

Բացման խոսքում ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ընդգծել է, որ գիտաժողովում զուտ տեխնիկական քննարկումների փոխարեն նախատեսվում է երկխոսություն՝ արագ զարգացող աշխարհում քաղաքականության, ռազմավարության և մարդկային ջանքերի մասին:

Մարտին Գալստյանը հիշեցրել է, որ 2024 թ. հունվարին՝ FPAS Mark II-ի ներդրումից անմիջապես հետո անցկացվել է ամենամյա առաջին գիտաժողովը.
«Համակարգի ներդրման որոշումն ավելին էր, քան ռազմավարության վերանայում. այն մեր մեծ հանձնառությունն էր դրամավարկային քաղաքականության թափանցիկության և հուսալիության հանդեպ մեր մոտեցմանը: Այսօր՝ մեկ տարի անց, մենք ամփոփում ենք այն նշանակալի առաջընթացը, որին հասել ենք այս վերափոխման գործընթացում: Լինելով FPAS Mark II համակարգը ներդնող առաջին երկիրը՝ Կենտրոնական բանկը ստանձնել է համակարգի արդյունավետությունն այլ կենտրոնական բանկերին ներկայացնելու առանձնահատուկ պատասխանատվությունը»:
FPAS Mark II համակարգի հաջողությունը հիմնված է թափանցիկության վրա, որն ապահովվում է՝
  • Դրամավարկային քաղաքականության զեկույցների հրապարակման նոր ժամանակացույցով. զեկույցները հրապարակվում են քաղաքականության որոշումներին զուգահեռ, հանրությանը ժամանակին տեղեկացնելու նպատակով:
  • Թափանցիկության հաշվետվություններով. այս հաշվետվություններում մանրամասն ներկայացվում են խորհրդի անդամների քվեարկության արդյունքները, խորհրդի քննարկումները և անհատական տեսակետները, ինչը նպաստում է հաշվետվողականության և վստահության ամրապնդմանը:
  • Շահառուների ներգրավմամբ. մամուլի ասուլիսների և ֆինանսական շուկայի վերլուծաբանների հետ կանոնավոր քննարկումների միջոցով բարելավվում է որոշումների հասարակական ընկալումը:

Կենտրոնական բանկը շարունակում է իր ջանքերը՝ բարձրացնելով թափանցիկությունն ու վստահությունը հանրության և գործընկերների շրջանակներում:

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12