Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Սոցիալական ծախսի փոխհատուցման ընթացակարգում կատարվել են փոփոխություններ
11/02/2025 15:26
Կիսվել

Սոցիալական ծախսի փոխհատուցման ընթացակարգում կատարվել են փոփոխություններ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգում կատարվել են փոփոխություններ։ Համակարգում ավելացել է «Հարկային հաշվեկշիռ» նոր էջ, որի միջոցով եկամուտների հայտարարագիր ներկայացրած քաղաքացիները սոցիալական ծախսի փոխհատուցման գումարները կարող են ստանալ ավելի արագ և պարզ ընթացակարգով՝ չսպասելով օրենքով սահմանված վերջնաժամկետին, այնքան մինչև միասնական հաշվին վերադարձն իրականացվի ինքնաշխատ։

Այսպես, եթե արդեն ներկայացրել եք եկամուտների հայտարարագիր, ապա սոցիալական ծախսի փոխհատուցումից օգտվելու համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ քայլերը՝

Քայլ 1

Մուտք գործեք Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ՝ https://self-portal.taxservice.am/

Քայլ 2

Մուտք գործեք «Հայտարարագրեր» բաժին և «Հայտարարագրերի ձևեր»-ից ընտրեք «Դիմում՝ միասնական հաշվից գումարները վերադարձնելու համար»։ Բացված պատուհանում լրացրեք բանկային հաշվեհամարը և փոխհատուցման ենթակա գումարի չափը, ապա գրանցեք դիմումը։ Փոխհատուցումն ավելի արագ ստանալու համար գրանցելուց հետո բացված պատուհանում սեղմեք «Մարում/վերադարձ» կոճակը (հասանելի է նաև «Հարկային հաշվեկշիռ» էջում), որով Դուք կհամաձայնեք, որ տվյալ օրվա ավարտից հետո վերադարձ կատարվի միասնական հաշվին։ Դիմումն անհրաժեշտ է էլեկտրոնային ստորագրել և նույն համակարգի միջոցով ներկայացնել ՊԵԿ։

Սոցիալական ծախսի գումարը Ձեր նշած հաշվեհամարին կփոխանցվի դիմումը ներկայացնելուց հետո մինչև երրորդ աշխատանքային օրը։

Ի դեպ, համակարգի «Անձնական տվյալներ» էջում բանկի անվանումը և հաշվեհամարը մուտքագրված լինելու դեպքում տվյալները դիմումում կլրացվեն ինքնաշխատ։

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91