
Ավստրալիայի պահուստային բանկը 2020-ից ի վեր առաջին անգամ նվազեցրել է հիմնական տոկոսադրույքը
Ավստրալիայի պահուստային բանկը 2020 թվականի նոյեմբերից ի վեր առաջին անգամ նվազեցրել է հիմնական տոկոսադրույքը։ Այս մասին ասված է կարգավորիչի հայտարարության մեջ։
«Խորհուրդը որոշել է նվազեցնել հենանիշային տոկոսադրույքը մինչև 4.10%»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Տեքստում նշվում է, որ որոշման հիմնական պատճառը երկրում գնաճի մակարդակի նվազեցումն է մինչև 3.2%, ինչը մոտեցնում է այս ցուցանիշը 2-3% նպատակային միջակայքին։
«Գնաճը անշեղորեն մոտենում է թիրախային միջակայքի միջինին և, թեև շուկայում իրավիճակը մնում է բավականին լարված, դրական առաջընթացն ակնհայտ է»:
Հիշեցնենք՝ Ավստրալիայի պահուստային բանկը 2020 թվականի նոյեմբերին նվազեցրեց իր հենանիշային տոկոսադրույքը մինչև 0.1% ռեկորդային ցածր մակարդակ: Այնուամենայնիվ, գնաճի ցուցանիշի կտրուկ աճի ֆոնին 2022 թվականի մայիսից կարգավորիչը սկսել է հիմնական տոկոսադրույքի աստիճանական աճման դիմել՝ հաջորդ տարվա ընթացքում այն 0.1%-ից հասցնելով 4.35%-ի։