Ֆինանսական

USD BUY - 381.00+0.00 USD SELL - 383.50+0.00
EUR BUY - 443.00+0.00 EUR SELL - 447.00+0.00
OIL:  BRENT - 62.02+1.39 WTI - 57.94+1.31
COMEX:  GOLD - 4503.80+3.03 SILVER - 69.08+0.61
COMEX:  PLATINUM - 2213.10+5.50
LME:  ALUMINIUM - 2945.00+0.99 COPPER - 11881.50+0.88
LME:  NICKEL - 14803.00+1.11 TIN - 43227.00+0.70
LME:  LEAD - 1984.50+1.07 ZINC - 3072.50+0.28
FOREX:  USD/JPY - 156.27-0.70 EUR/GBP - 1.1776+0.53
FOREX:  EUR/USD - 1.1776+0.53 GBP/USD - 1.3481+0.66
STOCKS RUS:  RTSI - 1078.73+0.77
STOCKS US: DOW JONES - 48362.68+0.47 NASDAQ - 23428.83+0.52
STOCKS US: S&P 500 - 6878.49+0.64
STOCKS JAPAN:  NIKKEI - 50412.87+0.02 TOPIX - 3423.25+0.53
STOCKS CHINA:  HANG SENG - 25774.14-0.11 SSEC - 3919.98+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 9865.97-0.32 CAC40 - 8121.07-0.37
STOCKS EUR:  DAX - 24283.97-0.02
23/12/2025  CBA:  USD - 381.55+0.05 GBP - 515.63+3.2
23/12/2025  CBA:  EURO - 450.11+2.5
23/12/2025  CBA:  GOLD - 54241+1038 SILVER - 849.13+42.24
ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների ծավալը 2024թ.-ի դեկտեմբերին կազմել է 860․23 մլն դոլար
19/02/2025 12:34
Կիսվել

ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների ծավալը 2024թ.-ի դեկտեմբերին կազմել է 860․23 մլն դոլար

ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված տվյալների համաձայն ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների ծավալը 2024թ.-ի դեկտեմբեր ամսին կազմել է 860․23 մլն ԱՄՆ դոլար։ 2023թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է ստացված փոխանցումների ծավալի աճ 384 մլն դոլարով կամ 81%-ով։

Ինչ վերաբերվում է ՀՀ–ից ֆիզիկական անձանց կողմից արտերկիր իրականացված փոխանցումների ծավալին, ապա 2024թ.-ի դեկտեմբերին արձանագրվել է 475․27 մլն դոլար ցուցանիշ։ 2023թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է կատարված փոխանցումների ծավալի աճ 158․3 մլն դոլարով կամ 50%-ով։

2024թ.-ի դեկտեմբեր ամսին ֆիզիկական անձանց կողմից իրականացված փոխանցումների արդյունքում արձանագրված դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 384․96 մլն դոլար։

2024թ.-ին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների ծավալը կազմել է 5.84 մլրդ դոլար, միևնույն ժամանակ արտերկիր է փոխանցվել 4.33 մլրդ դոլար։ Դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 1.51 մլրդ դոլար։

23/12/2025
դրամ
Դոլար (USD)
381.55
+0.05
Եվրո (EUR)
450.11
+2.5
Ռուբլի (RUR)
4.8673
+0.0498
Լարի (GEL)
141.58
+0.27
54241
+1038
Արծաթ
849.13
+42.24