Ֆինանսական

USD BUY - 360.50-0.50 USD SELL - 362.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 100.70-1.86 WTI - 89.75-1.49
COMEX:  GOLD - 4128.40-0.13 SILVER - 60.87+1.48
COMEX:  PLATINUM - 1718.90+1.11
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.96+0.08 EUR/GBP - 1.1218-0.28
FOREX:  EUR/USD - 1.1218-0.28 GBP/USD - 1.3217-0.18
STOCKS RUS:  RTSI - 862.45+0.26
STOCKS US: DOW JONES - 51267.90+0.18 NASDAQ - 27477.31+1.05
STOCKS US: S&P 500 - 7773.95+0.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 70683.98+1.05 TOPIX - 4183.56+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24280.56+1.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.94+0.34 CAC40 - 7834.10-0.80
STOCKS EUR:  DAX - 25254.21+0.09
06/10/2026  CBA:  USD - 362.14+0.33 GBP - 479.69+1.27
06/10/2026  CBA:  EURO - 407.19+1.89
06/10/2026  CBA:  GOLD - 48222-519 SILVER - 719.72+9.73
Սբերբանկը 2024 թվականին ստացել է ռեկորդային 1.58 տրլն զուտ շահույթ
27/02/2025 13:05
Կիսվել

Սբերբանկը 2024 թվականին ստացել է ռեկորդային 1.58 տրլն զուտ շահույթ

Սբերբանկի զուտ շահույթը 2024 թվականին կազմել է ռեկորդային՝ 1.58 տրիլիոն ռուբլի, ասված է բանկի՝ ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների վերաբերյալ հաշվետվության մեջ։ Սա 4.8%-ով ավելի է, քան նախորդ տարի։

Չորրորդ եռամսյակում Սբերբանկի զուտ շահույթը կրճատվել է 1.8%-ով՝ հասնելով 353.1 մլրդ ռուբլու։ Արդյունքն ավելի վատ է ստացվել, քան վերլուծաբանների կոնսենսուսի կանխատեսումները, գրում է Ինտերֆաքսը։ Նրանք ակնկալում էին, որ զուտ շահույթը կաճի 5.3%-ով 2024 թվականին՝ մինչև 1.589 տրիլիոն ռուբլի, իսկ չորրորդ եռամսյակում 0.7%-ով՝ մինչև 362.1 մլրդ ռուբլի։

Սբերբանկի սեփական կապիտալի եկամտաբերությունը կազմել է 24%: Զուտ տոկոսային եկամուտն անցյալ տարի աճել է 17%-ով և կազմել 2.999 տրլն ռուբլի։ Զուտ միջնորդավճարը աճել է 10.3%-ով և կազմել 842.9 մլրդ ռուբլի:

Սբերբանկի ընդհանուր վարկային պորտֆելը 2024 թվականի սկզբից աճել է 16.4%-ով՝ հասնելով 45.9 տրլն ռուբլու։ Մանրածախ վարկերի պորտֆելն աճել է 12.7%-ով և կազմել 18.1 տրլն ռուբլի։ Աճը չորրորդ եռամսյակում դանդաղել է ավելի խիստ կանոնակարգումների և բարձր տոկոսադրույքների ֆոնին: Սբերբանկի մասնաբաժինը մանրածախ վարկավորման շուկայում կազմել է 47%:

Հաճախորդների միջոցները մեկ տարվա ընթացքում աճել են 21.6%-ով՝ հասնելով 44.6 տրլն ռուբլու: Մանրածախ հաճախորդների թիվը կազմել է 109.9 մլն մարդ՝ մեկ տարվա ընթացքում ավելանալով 1.4 մլն-ով Ակտիվ կորպորատիվ հաճախորդների թիվը հասել է 3.3 մլն ընկերության։

Մոսկվայի բորսայում փետրվարի 27-ին սակարկությունների մեկնարկին Սբերբանկի սովորական բաժնետոմսերը նվազել են 1.54%-ով՝ հասնելով 305.43 ռուբլու: Արտոնյալ բաժնետոմսերը արժեզրկվել են 1.99%-ով՝ հասնելով 302.83 ռուբլու։

2023 թվականին Սբերբանկի զուտ շահույթը ՖՀՄՍ-ի համաձայն կազմել է 1.508 տրլն ռուբլի՝ սեփական կապիտալի 25.3% եկամտաբերությամբ։ Բանկը վճարել է շահաբաժիններ 33.3 ռուբլու մեկ բաժնետոմսի համար այդ տարվա համար, ընդ որում շահաբաժինային եկամտաբերությունը գերազանցել է 10%-ը: Սբերբանկի շահաբաժինների քաղաքականությունը ենթադրում է զուտ շահույթի 50%-ի ուղղում բաժնետերերին տրվող վճարումներին:

06/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.14
+0.33
Եվրո (EUR)
407.19
+1.89
Ռուբլի (RUR)
4.241
-0.0261
Լարի (GEL)
139.23
+0.15
48222
-519
Արծաթ
719.72
+9.73