
Ռուսաստան-ԱՄՆ բանակցություններից հետո ներդրողները ցանկանում են ռուսական բաժնետոմսեր գնել
Միջազգային ներդրողները ակտիվորեն ուղիներ են փնտրում՝ շրջանցելու հակառուսական պատժամիջոցները, որպեսզի գնեն Ռուսաստանում գործող ընկերությունների բաժնետոմսեր, որոնք հասանելի են համաշխարհային շուկայում և աճել են Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների սկզբից: Այս մասին գրում է Bloomberg-ը։
Նյու Յորքի Morgan, Lewis & Bockius իրավաբանական ընկերության գործընկեր Գրիգորի Մարինիչևը գործակալությանը հայտնել է, որ հեջ ֆոնդերը և մասնավոր ներդրողները հետաքրքրություն են ցուցաբերում ռուսական ակտիվների նկատմամբ:
«Նրանք ցանկանում են առաջինը լինել պոտենցիալ վերաբացված բիզնեսում: Բայց առայժմ այն ամենը, ինչ մենք կարող ենք նրանց խորհուրդ տալ, նորություններին հետևելն է», – ասել է նա:
Ինչպես գրում է գործակալությունը, ներդրողները գնում են «այն ամենն, ինչն անգամ ամենաչնչին կապ ունի Ռուսաստանի հետ»։ Նրա խոսքով՝ Հոնկոնգի ֆոնդային բորսայում Rusal-ի բաժնետոմսերը փետրվարին աճել են 75%-ով։ Ավստրիական Raiffeisen բանկի և հունգարական OTP-ի բաժնետոմսերն այս տարի աճել են համապատասխանաբար 35%-ով և 11%-ով։ Ավստրիական բանկը մասնաճյուղ ունի Ռուսաստանում, իսկ հունգարականը շարունակում է գործել երկրում՝ չնայած եվրոպական պատժամիջոցներին։