Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 394.00+0.00
EUR BUY - 420.00+0.00 EUR SELL - 427.00-0.50
OIL:  BRENT - 73.22+0.29 WTI - 69.21+0.16
COMEX:  GOLD - 3021.10+0.07 SILVER - 34.15+1.58
COMEX:  PLATINUM - 972.30+0.58
LME:  ALUMINIUM - 2609.50-0.50 COPPER - 10112.00+2.60
LME:  NICKEL - 16161.00+0.65 TIN - 35053.00+1.64
LME:  LEAD - 2084.00+3.35 ZINC - 2972.00+1.50
FOREX:  USD/JPY - 150.48-0.06 EUR/GBP - 1.0783-0.20
FOREX:  EUR/USD - 1.0783-0.20 GBP/USD - 1.2929+0.05
STOCKS RUS:  RTSI - 1144.79+0.00
STOCKS US: DOW JONES - 42587.50+0.01 NASDAQ - 18271.86+0.46
STOCKS US: S&P 500 - 5776.65+0.16
STOCKS JAPAN:  NIKKEI - 37780.54+0.46 TOPIX - 2797.52+0.24
STOCKS CHINA:  HANG SENG - 23344.25-2.35 SSEC - 3369.98+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 8663.80+0.30 CAC40 - 8108.59+1.08
STOCKS EUR:  DAX - 23109.79+1.13
25/03/2025  CBA:  USD - 391.80-0.03 GBP - 507.42-0.63
25/03/2025  CBA:  EURO - 423.89-1.13
25/03/2025  CBA:  GOLD - 37888.00-77.00 SILVER - 416.76-1.23
Ռուսական բանկերը կրկին կմիանան SWIFT-ին
26/03/2025 14:39
Կիսվել

Ռուսական բանկերը կրկին կմիանան SWIFT-ին

Ռուսական բանկերը կվերադառնան SWIFT-ին. Այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Էր Ռիադում Մոսկվայի և Վաշինգտոնի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ։

Սկզբում պատժամիջոցները կհանվեն «Ռոսսելխոզբանկից», իսկ հետո՝ գյուղատնտեսական արտահանման մեջ ներգրավված մնացածներից։

Միայն սրանից հետո Ռուսաստանը համաձայնեց ապահովել Սև ծովում նավագնացության անվտանգությունը։

Բանակցություններից հետո Վաշինգտոնը հայտարարեց, որ դա կօգնի Մոսկվային վերականգնել մուտքը դեպի գյուղատնտեսական ապրանքների և պարարտանյութերի համաշխարհային շուկա, ինչպես նաև բարելավել մուտքը նավահանգիստներ և նվազեցնել ծովային ապահովագրության ծախսերը:

Այս լուրերից հետո մոսկովյան բորսայում կտրուկ աճել են պարարտանյութերի, գյուղմթերքի արտադրությամբ և ծովային նավագնացության ոլորտում ծառայություններ մատուցող ընկերությունների բաժնետոմսերը։

Իսկ պարարտանյութերի համաշխարհային արտադրողների բաժնետոմսերն էժանացել են այս նորությունների ֆոնին։

Հյուսիսային Ամերիկայի Mosaic-ի և CF Industries-ի գնանշումները Նյու Յորքի ֆոնդային բորսայում հայտարարության հրապարակումից հետո կորցրել են համապատասխանաբար 3․6% և 3․7%, իսկ կանադական Nutrien-ինը՝ ավելի քան 4%: Պոտաշ պարարտանյութ արտադրող գերմանական K+S ընկերության բաժնետոմսերը նվազել են մոտ 5%-ով:

25/03/2025
դրամ
Դոլար (USD)
391.80
-0.03
Եվրո (EUR)
423.89
-1.13
Ռուբլի (RUR)
4.64
-0.03
Լարի (GEL)
141.14
+0.07
37888.00
-77.00
Արծաթ
416.76
-1.23