Ֆինանսական

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 365.00-0.50
EUR BUY - 422.00+3.00 EUR SELL - 426.50+1.50
OIL:  BRENT - 91.79+0.16 WTI - 85.82+0.25
COMEX:  GOLD - 4493.00+3.35 SILVER - 65.73+2.80
COMEX:  PLATINUM - 1816.70+5.15
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.43-0.62 EUR/GBP - 1.1676+0.84
FOREX:  EUR/USD - 1.1676+0.84 GBP/USD - 1.3611+0.55
STOCKS RUS:  RTSI - 803.89+1.17
STOCKS US: DOW JONES - 53463.05+0.22 NASDAQ - 26331.09+0.16
STOCKS US: S&P 500 - 7707.98+0.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 65326.42-3.16 TOPIX - 4012.31-3.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25495.07+0.09 SSEC - 3894.42-2.40
STOCKS EUR:  FTSE100 - 10743.35+0.14 CAC40 - 8501.91-0.09
STOCKS EUR:  DAX - 26091.33-0.14
19/08/2026  CBA:  USD - 364.96-0.29 GBP - 494.85+0.85
19/08/2026  CBA:  EURO - 423.65+0.84
19/08/2026  CBA:  GOLD - 51670-68 SILVER - 763.87-6.59
Թվային ինքնություն, թվային նույնականացում և ապահով գործարքներ. պաշտոնապես բացվեց imID-ի գրասենյակը
17/04/2025 19:34
Կիսվել

Թվային ինքնություն, թվային նույնականացում և ապահով գործարքներ. պաշտոնապես բացվեց imID-ի գրասենյակը

Թվային ինքնություն և թվային նույնականացում, ժամանակակից տեխնոլոգիական աշխարհում արագ, ապահով ու անվտանգ թվային գործարքների իրականացում` մասնավոր եվ պետական ոլորտներում. imID-ն Հայաստանի համար թվային ինքնության նոր մակարդակ ու չափանիշ է սահմանում։

Ապրիլի 15-ին տեղի ունեցավ վստահության ծառայություններ մատուցող imID ընկերության գրասենյակի պաշտոնական բացումն ու նախագծի շնորհանդեսը, որին ներկա էին ՀՀ կառավարության, պետական և միջազգային կառույցների, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Տեխնոլոգիական առաջընթացի դարաշրջանում թվային փոխակերպումները դարձել են համար մեկ հրամայականը, որոնցից անմասն չի մնում նաև Հայաստանը։ Ունենալով երկրի թվայնացման ռազմավարության՝ Հայաստանը ևս խթանում է անձնական տվյալների պաշտպանությունը և թվային տիրույթում վստահելի ու արագ գործընթացների իրականացումը, որոնց հիմքում վստահության ծառայություններ մատուցող ընկերություններն են (Trust Service Providers)։

Այս գաղափարն ունենալով և արդյունավետ թվային ինքնության գործիք ստեղծելու նպատակով 2024 թվականին Հայաստանի 10 բանկեր և հեռահաղորդակցության ոլորտի 3 ընկերություններ միավորվեցին ու հիմնադրեցին imID-ին։  imID-ի Հիմնադիր Խորհրդի կազմում է նաև IDBank-ը։

IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ imID-ն հնարավորություն կտա ՀՀ քաղաքացիներին ստանալ որակյալ, անվտանգ ու մատչելի ծառայություններ ժամանակակից թվային աշխարհում։ «Բիզնեսի տեսանկյունից ևս imID-ն մեծ դեր ունի․ վերջինս կնպաստի բիզնես հարաբերությունների արագ ու անվտանգ իրականացմանը՝ բերելով բիզնեսի ծախսերի նվազեցմանն ու արդյունավետության բարձրացմանը», – նշում է Մհեր Աբրահամյանը։

IDBank-ի թվային բանկինգի տնօրեն և imID-ի Հոգաբարձուների խորհրդի անդամ Սերգեյ Առաքելյանի խոսքով՝ թվայնացման միտումն ամբողջ աշխարհում է նկատվում։ «Ակնկալում ենք, որ Հայաստանը ևս հետ չի մնա թվային տնտեսության զարգացման ուղղությունից՝ հիմքում օգտագործելով տեխնոլոգիական այն հնարավորությունները, որոնք imID ընկերությունը պլանավորում է ներդնել Հայաստանում մոտ ապագայում», – ասում է Սերգեյ Առաքելյանը։

imID-ն ստեղծվել է 2024 թվականին՝ Հայաստանի 10 բանկերի և հեռահաղորդակցության ոլորտի 3 ընկերությունների կողմից։ imID-ն տրամադրում է անվտանգ և հուսալի էլեկտրոնային ինքնության լուծումներ՝ անհատների, բիզնեսների և պետական մարմինների համար։ Ընկերությունը հնարավորություն է տալիս օգտատերերին առանց ֆիզիկական ներկայության անհրաժեշտության իրականացնել էլեկտրոնային գրանցում, մուտք գործել imID-ով, հաստատել գործարքներ, ստորագրել ցանկացած թվային փաստաթուղթ առցանց։ 

Թե՛ փաստաթղթերի ստորագրման և թե՛ ինքնությունը հաստատող յուրաքանչյուր  գործարք ապահովվում է հզոր գաղտնագրման և գործառնական պաշտպանական մեխանիզմներով։ Որպես վստահելի ծառայություններ մատուցող ընկերություն՝ imID-ն ձևավորում է նոր մշակույթ և չափանիշներ նորարարական և անվտանգ թվային ինքնության լուծումների համար։  imID-ի առաքելությունն է մարդկանց ապահովել թվային նույնականացման վստահելի և արդյունավետ գործիքով, որը թվային աշխարհի հետ նրանց շփումը կդարձնի առավել անվտանգ ու անխափան։ Ընկերությունը հավակնում է դառնալ թվային նույնականացման ծառայությունների հուսալի, նորարարական և միջազգային չափանիշներին համապատասխան լուծումներ առաջարկող ընկերություն, որը յուրաքանչյուր քաղաքացու և բիզնեսի հնարավարություն կընձեռի վստահ գործելու թվային ժամանակաշրջանում։

IDBANK-Ը ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

19/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.96
-0.29
Եվրո (EUR)
423.65
+0.84
Ռուբլի (RUR)
4.2866
-0.0186
Լարի (GEL)
139.64
-0.17
51670
-68
Արծաթ
763.87
-6.59