
ՊԵԿ-ը 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին՝ նախորդ տարվա համեմատ ապահովել է 14.5%-ով ավելի հարկային եկամուտներ և պետական տուրքեր
2025 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում ՊԵԿ-ն ապահովել է 948.7 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 120 մլրդ դրամով կամ 14.5%-ով:
Մասնավորապես, հարկային մարմնի մասով պետական բյուջե մուտքագրվել է 802.6 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 90.5 մլրդ դրամով կամ 12.7%-ով: Իսկ մաքսային մարմնի մասով պետական բյուջե մուտքագրվել է 146.1 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 29.5 մլրդ դրամով կամ 25.3%-ով: