ՀՀ ԿԲ. ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 20/06/13
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունիսի 20-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.55 դրամով և կազմել 410.41 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 8.87 դրամով և կազմել 541.41 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.29 դրամով և կազմել 12.50 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 7.68 դրամով և կազմել 633.71 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 55.00 դրամով և կազմել 18113.42 դրամ: Արծաթի գինը նվազել է 2.76 դրամով և կազմել 285.28 դրամ: Պլատինի գինն աճել է 106.72 դրամով և կազմել 18961.20 դրամ: