Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
Դրամական փոխանցումները Վրաստան աճել են 6.1%-ով
11/06/2025 15:22
Կիսվել

Դրամական փոխանցումները Վրաստան աճել են 6.1%-ով

2025 թվականի ապրիլին Վրաստան ուղարկված գումարի ծավալը կազմել է 295.5 միլիոն ԱՄՆ դոլար (814 միլիոն լարի), ինչը 6.1%-ով կամ 17 միլիոն դոլարով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Այս մասին հայտնում է Վրաստանի ազգային բանկը:

Նախորդ ամիսների պես, փոխանցումների ճնշող մեծամասնությունը՝ 95.9%-ը, բաժին է ընկել 24 երկրի, որոնցից յուրաքանչյուրը Վրաստան է ուղարկել ավելի քան 1 միլիոն դոլար։

Ամենաշատը փոխանցվել է ԵՄ երկրներից՝ 132.5 միլիոն դոլար (մոտ 45% բոլոր փոխանցումներից), ինչը 13.8%-ով ավելի է 2024-ի ապրիլի համեմատ։

ԱՄՆ-ից փոխանցվել է 54 միլիոն դոլար՝ +16.6%։ Գերմանիայից՝ 24.8 միլիոն դոլար (+19.9%), Հունաստանից՝ 24.6 միլիոն դոլար (+12.4%), Իսրայելից՝ 22.2 միլիոն դոլար (+11.4%)։

Մինչդեռ Ռուսաստանից փոխանցումները շարունակում են նվազել․ ապրիլին այնտեղից ստացվել է միայն 39.9 միլիոն դոլար, ինչը 18.9%-ով պակաս է, քան մեկ տարի առաջ էր։ Նվազում գրանցվել է նաև Ղազախստանից՝ գրեթե 42% տարեկան կտրվածքով․ ապրիլին Վրաստան փոխանցվել է ընդամենը 7.1 միլիոն դոլար։

Հատկանշական աճ են գրանցել նաև փոխանցումները Իսպանիայից (+40.3%), Ղրղզստանից (+40.3%), Մեծ Բրիտանիայից (+26.3%) և Սլովակիայից (+28.1%)։

Նույն ժամանակահատվածում Վրաստանից արտերկիր փոխանցվել է 31.9 միլիոն դոլար (88 միլիոն լարի), ինչը 4.9%-ով գերազանցում է 2024 թվականի ապրիլի ցուցանիշը, երբ փոխանցումները կազմել էին 30.4 միլիոն դոլար։

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41