Ֆինանսական

USD BUY - 384.00-0.50 USD SELL - 387.00+1.00
EUR BUY - 443.00+0.00 EUR SELL - 452.00+3.50
OIL:  BRENT - 68.01-2.58 WTI - 65.25-2.38
COMEX:  GOLD - 3342.30-0.73 SILVER - 35.88-0.58
COMEX:  PLATINUM - 1318.20+2.04
LME:  ALUMINIUM - 2588.50+1.53 COPPER - 9667.50+0.35
LME:  NICKEL - 14804.00-1.38 TIN - 32693.00+0.03
LME:  LEAD - 2003.00+0.55 ZINC - 2687.00+2.15
FOREX:  USD/JPY - 144.97-0.36 EUR/GBP - 1.1614+0.09
FOREX:  EUR/USD - 1.1614+0.09 GBP/USD - 1.3609+0.37
STOCKS RUS:  RTSI - 1103.11-0.66
STOCKS US: DOW JONES - 42581.78+0.00 NASDAQ - 19630.97+0.00
STOCKS US: S&P 500 - 6025.17+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 38790.56+1.14 TOPIX - 2781.35+0.73
STOCKS CHINA:  HANG SENG - 24177.07+2.06 SSEC - 3420.57+1.15
STOCKS EUR:  FTSE100 - 8758.04+0.00 CAC40 - 7537.57+0.00
STOCKS EUR:  DAX - 23269.01+0.00
24/06/2025  CBA:  USD - 385.62-0.46 GBP - 524.83+8.29
24/06/2025  CBA:  EURO - 447.28+4.68
24/06/2025  CBA:  GOLD - 41912+103 SILVER - 447.94-0.53
Ղազախստանը թողարկել է 2.5 միլիարդ դոլարի եվրոբոնդեր. պահանջարկը կրկնակի գերազանցել է առաջարկը
25/06/2025 12:56
Կիսվել

Ղազախստանը թողարկել է 2.5 միլիարդ դոլարի եվրոբոնդեր. պահանջարկը կրկնակի գերազանցել է առաջարկը

Ղազախստանի ֆինանսների նախարարությունը թողարկել է եվրոբոնդեր՝ 2.5 միլիարդ ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ: Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Հունիսի 24-ին Ղազախստանի հանրապետությունը հաջողությամբ իրականացրել է 2.5 միլիարդ դոլար արժողությամբ պետական դոլարային եվրոբոնդերի թողարկում, այդ թվում՝ 7-ամյա թողարկում՝ 1.35 միլիարդ դոլար արժողությամբ և 5% կտրոնային տոկոսադրույքով, և 12-ամյա թողարկում՝ 1.15 միլիարդ դոլար արժողությամբ և 5.5% տոկոսադրույքով», – նշվում է հաղորդագրության մեջ։

Եվրոբոնդերի տեղաբաշխմանը նախորդել է Ֆինանսների նախարարության թիմի այցը Լոնդոն՝ ներդրողների հետ հանդիպումների նպատակով, որին մասնակցել է մոտ 180 խոշոր ներդրող։

«Եվրոբոնդերի պահանջարկը կրկնակի գերազանցել է առաջարկը, ինչը վկայում է մեծ հետաքրքրության մասին՝ որակյալ և տարբեր աշխարհագրական ծագում ունեցող ներդրողների կողմից՝ Եվրոպայից, ԱՄՆ-ից, Ասիայից և Մերձավոր Արևելքից», – նշվում է հայտարարության մեջ։

Նախարարությունում ընդգծել են, որ տեղաբաշխման պայմաններն ապահովվել են մրցունակ մակարդակով՝ «չնայած շուկայում առկա բարդ իրավիճակին»։

«Եկամտաբերության մակարդակները ձևավորվել են նմանատիպ այն պայմանների շրջանակում, որոնցով եվրոբոնդեր են տեղաբաշխում ավելի բարձր վարկանիշ ունեցող երկրները (A/AA), ինչպիսիք են Լեհաստանը, Սաուդյան Արաբիան և Չիլին, և էապես ցածր են, քան BBB վարկանիշ ունեցող երկրներինն, ինչպես՝ Մեքսիկան, Հունգարիան և Պերուն», – նշել են նախարարությունից։

Նաև նշվել է, որ Ղազախստանը սահմանել է ռեկորդ՝ այս տարի A/BBB վարկանիշ ունեցող երկրների շարքում եվրոբոնդեր թողարկելով՝ ամենացածր տոկոսադրույքներից մեկով։

Եվրոբոնդերը կցուցակվեն Լոնդոնի ֆոնդային բորսայում, Աստանայի Միջազգային ֆինանսական կենտրոնի բորսայում (AIX), ինչպես նաև Ղազախստանի ֆոնդային բորսայում (KASE)։

«Տեղաբաշխման արդյունքներով Ֆինանսների նախարարությունը հաջողությամբ իրականացրել է նախկինում թողարկված եվրոբոնդերի ամբողջական վերաֆինանսավորում», – նշվում է հաղորդագրության մեջ։

Հունիսի 24-ին AIX բորսան հաղորդել էր, որ Ֆինանսների նախարարությունը նախատեսում է թողարկել եվրոբոնդերի երկու տրանշ՝ յուրաքանչյուրը՝ առնվազն 500 միլիոն դոլարի ծավալով։ Նախատեսվում էր, որ 12-ամյա եվրոբոնդերի տարեկան տոկոսադրույքը կլինի 5.625%, իսկ 7-ամյաներինը՝ 5.25%։

Ավելի վաղ երկրի ֆինանսների նախարարը հայտնել էր, որ եվրոբոնդերը կթողարկվեն ընդհանուր 2.5 միլիարդ դոլարի չափով։

Ղազախստանը վերջին անգամ եվրոբոնդերի շուկա էր մտել 2024 թվականի հոկտեմբերին՝ թողարկելով 10-ամյա դոլարային եվրոբոնդեր՝ 1.5 միլիարդ դոլար արժողությամբ: Նախարարությունում այս ցուցանիշը բնութագրել էին որպես «ռեկորդային զարգացող երկրների համար»։

Ղազախստանի 2025 թվականի հանրապետական բյուջեի դեֆիցիտը գնահատվում է ՀՆԱ-ի 2.7%-ի չափով։

24/06/2025
դրամ
Դոլար (USD)
385.62
-0.46
Եվրո (EUR)
447.28
+4.68
Ռուբլի (RUR)
4.9287
-0.0027
Լարի (GEL)
141.59
-0.14
41912
+103
Արծաթ
447.94
-0.53