
Թրամփը ԱՄՆ Կոնգրեսից ռազմական ծախսերի համար մեկ տրիլիոն դոլար է պահանջել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսից պահանջել է 1.01 տրիլիոն դոլար պաշտպանական բյուջե, ինչի ֆոնին երկրի ռազմական ծախսերը 2026 թվականին կաճեն երկնիշ տեմպերով։
«13%-ով գերազանցում է 2025 ֆինանսական տարվա հաստատված մակարդակը», – հայտնել է ամերիկյան զինված ուժերի ներկայացուցիչը։
Մայիսին Վեստ Փոյնթի ռազմական ակադեմիայի շրջանավարտների հետ հանդիպման ժամանակ Թրամփը կիսվել էր բանակի վրա մեկ տարվա ընթացքում մեկ տրիլիոն դոլար ծախսելու իր ծրագրերով։
«Ես նույնիսկ 10 ցենտով չեմ կրճատի ռազմական բյուջեն։ Կան այլ բաներ, որոնց վրա կարելի է ծախսերը կրճատել», – ասել էր նա՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն մշակել է հիպերձայնային հրթիռներ, որոնք արտադրում են «մեծ քանակությամբ»։
Նախօրեին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահը խոսել էր պաշտպանության նախարարությունը «պատերազմի նախարարություն» վերանվանելու հնարավորության մասին։ Պաշտպանության նախարարի պաշտոնից հրաժարումը նա կապել էր քաղաքական կոռեկտության հետ։
«Միգուցե մի քանի շաբաթով այդպես անվանենք, քանի որ մեզ մարտիկ ենք զգում», – նշել է Թրամփը։