Ֆինանսական

USD BUY - 360.00-0.50 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 106.87-2.80 WTI - 99.51-1.87
COMEX:  GOLD - 4177.00+0.42 SILVER - 57.02+0.04
COMEX:  PLATINUM - 1663.80+1.88
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.99+0.00 EUR/GBP - 1.1218-0.12
FOREX:  EUR/USD - 1.1218-0.12 GBP/USD - 1.3323-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 64916.70-0.62 TOPIX - 4067.48+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.00 SSEC - 3730.92+0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
19/10/2026  CBA:  USD - 361.36-0.98 GBP - 481.87-1.38
19/10/2026  CBA:  EURO - 405.41-2.51
19/10/2026  CBA:  GOLD - 48670+298 SILVER - 670.42+9.72
Դոնալդ Թրամփը մտադիր է Դաշնային պահուստային համակարգի նոր ղեկավար նշանակել թեկնածուի, որը պատրաստ կլինի իջեցնել տոկոսադրույքները
01/07/2025 11:40
Կիսվել

Դոնալդ Թրամփը մտադիր է Դաշնային պահուստային համակարգի նոր ղեկավար նշանակել թեկնածուի, որը պատրաստ կլինի իջեցնել տոկոսադրույքները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է նշանակել Դաշնային պահուստային համակարգի նոր նախագահի միայն այն թեկնածուին, որը պատրաստ կլինի նվազեցնել տոկոսադրույքները։

«Անգամ ով էլ որ այնտեղ գնա, նա իջեցնելու է տոկոսադրույքները: Եթե մտածեմ, որ ինչ-որ մեկը ցանկանում է պահել տոկոսադրույքները ներկա մակարդակի վրա, նրան չեմ նշանակի այդ պաշտոնում», – ասել է Թրամփը Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Թրամփը կրկին բացասաբար է արտահայտվել FED-ի գործող նախագահ Ջերոմ Փաուելի հասցեին՝ նրան անվանելով «համառ էշ» և ընդգծելով, որ «լիովին ուրախ կլիներ, եթե նա հրաժարական տար»:

Փաուելի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2026-ի մայիսին, և նա արդեն հայտնել է իր մտադրությունը պաշտոնավարել մինչև ժամկետի ավարտը։

Դաշնային պահուստային համակարգը հիմնական տոկոսադրույքը պահում է տարեկան 4.25-4.5% միջակայքում դեռ անցած տարվա դեկտեմբերից։ Թրամփը, սակայն, բազմիցս հայտարարել է, որ տոկոսադրույքը պետք է լինի զգալիորեն ավելի ցածր։

«Կարծում եմ՝ այս պահին տոկոսադրույքը պետք է լինի մոտավորապես 1%», – ասել է Թրամփը:

Անցած շաբաթ ԱՄՆ նախագահը նշել էր, որ Դաշնային պահուստային համակարգի նոր ղեկավարի 3-4 թեկնածու ունի։

The Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ այս պաշտոնի հավակնորդների թվում են՝ Քևին Ուորշը, որը Ջորջ Բուշի վարչակազմում աշխատել է որպես տնտեսական հարցերով խորհրդական և հետագայում եղել է Դաշնային պահուստային համակարգի կառավարիչների խորհրդի անդամ, ինչպես նաև Քևին Հասեթը՝ Սպիտակ տան ներկայիս տնտեսական խորհրդականը:

Հնարավոր թեկնածուների թվում նշվում են նաև ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, Համաշխարհային բանկի նախկին նախագահ Դեյվիդ Մալփասը և ԱՄՆ կենտրոնական բանկի կառավարիչների խորհրդի անդամ Քրիստոֆեր Ուոլլերը։

19/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.36
-0.98
Եվրո (EUR)
405.41
-2.51
Ռուբլի (RUR)
4.3731
+0.0385
Լարի (GEL)
139.24
-0.36
48670
+298
Արծաթ
670.42
+9.72