Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Ռուսաստանում կանխատեսում են հիմնական տոկոսադրույքի նվազման արագացում
21/07/2025 13:24
Կիսվել

Ռուսաստանում կանխատեսում են հիմնական տոկոսադրույքի նվազման արագացում

Հարցված տնտեսագետների մեծ մասը կանխատեսում է, որ Ռուսաստանի Կենտրոնական բանկի հիմնական տոկոսադրույքի նվազման գործընթացը կարող է արագանալ։ Նրանց գնահատմամբ՝ հուլիսի 25-ին նախատեսված նիստի արդյունքում այն կիջնի մինչև տարեկան 18%։ Այս մասին հաղորդում է РБК-ն՝ հղում անելով 30 մասնակիցներից կազմված կոնսենսուս-կանխատեսման կարծիքին։

Միևնույն ժամանակ նշվում է, որ հարցված բոլոր մասնագետները սպասում են տոկոսադրույքի նվազման՝ նշելով դրա հնարավոր սահմանի համար 100-300 բազիսային կետ՝ այսինքն՝ նվազում մինչև 17-19%` ներկայիս 20%-ի փոխարեն։ Այնուամենայնիվ, փորձագետները շեշտում են, որ ԿԲ-ի հետագա քայլերը կախված կլինեն գնաճի և տնտեսական իրավիճակից։

Մասնագետները չեն բացառում տոկոսադրույքի հետագա նվազում աշնանը՝ պայմանով, որ մակրոտնտեսական ցուցանիշները կայունանան և գնաճային ճնշումն էականորեն նվազի։

Ավելի վաղ ԿԲ նախագահի տեղակալ Ալեքսեյ Զաբոտկինը հայտարարել էր, որ հուլիսին բանկը կարող է քննարկել հիմնական տոկոսադրույքի ավելի նշանակալի կրճատում, քան հունիսին արձանագրվածը, երբ տոկոսադրույքը կրճատվեց 21%-ից մինչև 20%՝ առաջին անգամ վերջին գրեթե երեք տարվա ընթացքում։ Նա ընդգծել էր, որ որոշումը կընդունվի՝ ելնելով վստահությունից, որ գնաճը շարժվում է այնպիսի ուղով, որը թույլ կտա 2026-ին վերադարձնել այն մինչև 4% մակարդակին:

Այնուամենայնիվ, ներկայում ստացվող մակրոտնտեսական տվյալները դեռևս բավարար հիմք չեն տալիս տոկոսադրույքի կտրուկ նվազման համար։ Նշվում է, որ ռուսաստանցիների գնաճային ակնկալիքները մի քանի ամիս է՝ պահվում են շուրջ 13%-ի մակարդակում, իսկ այդպիսի պայմաններում «դեզինֆլյացիոն գործընթացները չեն կարող լինել կայուն»։ Այս ֆոնին մասնագետները կարծում են, որ տոկոսադրույքի իջեցումը մինչև 18%՝ մեղմ ուղերձով, կարող է բացել «սպառողական բումի և գնաճի նոր ալիք», ուստի առավել նպատակահարմար կլինի պահպանել 19% մակարդակը՝ չեզոք ուղերձով։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52